Պետրոզավոդսկի արդյունաբերական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոզավոդսկի արդյունաբերական քոլեջ
МашиностроительныйТехникум.jpg
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1968
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՊետրոզավոդսկ
Կայքpmk.karelia.ru
Պետրոզավոդսկի արդյունաբերական քոլեջը գտնվում է Ռուսաստանում
Պետրոզավոդսկի արդյունաբերական քոլեջ

Պետրոզավոդսկի արդյունաբերական քոլեջ (ռուս.՝ Петрозаводский индустриальный колледж, «Արդյունաբերական քոլեջ» պետական ինքնավար մասնագիտական կրթական հաստատություն, ռուս.՝ Государственное автономное профессиональное образовательное учреждение Республики Карелия Индустриальный колледж), միջնակարգ մասնագիտական կրթության պետական հաստատություն Ռուսաստանի Կարելիայի  Հանրապետության Պետրոզավոդսկ քաղաքում։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1968 թվականի հուլիսի 10-ին որպես Մեքենաշինական տեխնիկում, որի նպատակն էր ցելյուլոզե և թղթե արտադրատեսակների արտադրության գծով մասնագիտացած «Տյաժբումմաշ» արտադրական ձեռնարկության համար մասնագետ տեխնիկների պատրաստումը (միջնակարգ տեխնիկական մասնագիտական կրթություն)։

1993 թվականին վերափոխվել է Պետրոզավոդսկի մեքենաշինական քոլեջի։

2014 թվականին վերակազմավորման և Կարելիայի Հանրապետության միջնակարգ մասնագիտական ​​կրթության «Արդյունաբերական քոլեջ» պետական ինքնավար կրթական հաստատության (որը ձևավորվել էր Խորհրդային Միության հերոս Ն. Ֆ. Ռեպնիկովի անվան թիվ 1 մասնագիտական ​​լիցեյի և Կարելիայի Հանրապետության տարրական մասնագիտական ​​կրթության մասնագիտական ​​թիվ 19 ուսումնարան պետական ​​ուսումնական հաստատության միավորման արդյունքում), Պետրոզավոդսկի մեքենաշինական քոլեջը վերանվանվել է Կարելիայի Հանրապետության «Արդյունաբերական քոլեջ» պետական ինքնավար մասնագիտական կրթական հաստատություն։

Մասնագիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոլեջը պատրաստում է մասնագետներ հետևյալ մասնագիտություններով.

  • Տնտեսագիտություն և հաշվապահական հաշվառում
  • Էլեկտրական կայաններ, ցանցեր և համակարգեր
  • Էլեկտրամատակարարում
  • Արդյունաբերական սարքավորումների տեղակայում և տեխնիկական շահագործում 
  • Մեքենաշինության տեխնոլոգիա
  • Համակարգչային համակարգեր և համալիրներ

Տնօրեններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վ. Ս. Շատին (1968-1982)
  • Ա. Տ. Կուզնեցով (1982-1995)
  • Վ. Ի. Վոլոդին (1995-2013)
  • Ա. Վ. Վասիլև

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 201—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]