Պետերբուրգցի լուսանկարչի արձան (Սանկտ Պետերբուրգ)
տեսակ | հուշարձան |
---|---|
բարձրություն | 2,5 մետր |
նյութ | բրոնզ |
քաղաք | Սանկտ Պետերբուրգ |
Պետերբուրգցի լուսանկարչի արձան (ռուս.՝ Памятник петербургскому фотографу), բրոնզե արձան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում` Մալայա Սադովայա փողոցում։ Տեղադրվել է 2001 թվականի հունվարի 25-ին[1] (ճարտարապետ՝ Լ. Վ. Դոմրաչևա, քանդակագործ՝ Բ. Ա. Պետրով)։ Արձանն ունի 2,5 մետր բարձրություն և ներկայացնում է նկարելու պատրաստվող լուսանկարչի։ Լուսանկարիչը բռնել է բացված հովանոց։
Արձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրված. 20-րդ դարի սկզբից մինչ 1930-ական թվականները Մալայա Սադովայա փողոցի № 3 տանն է գտնվել լուսանկարիչների հայտնի տոհմի՝ Բուլլաների լուսանկարչատունը։ Վերջիններս լուսանկարել են քաղաքական հայտնի գործիչների, գիտնականների ու նկարիչների, ինչպես նաև Ռուսաստանի պատմության կարևոր իրադարձություններ, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետական հուշարձաններ (որոնցից շատերն ավերվել են, և դրանց մասին պատկերացում կարելի է կազմել միայն այդ լուսանկարների շնորհիվ)։
Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լենինգրադի բլոկադայի տարիներին Մալայա Սադովայա փողոցում տեղադրվել են լուսանկարների ցուցափեղկեր, որտեղ ամեն շաբաթ ներկայացվել է նոր ֆոտոխրոնիկա։
- Ավանդույթի համաձայն՝ լուսանկարվում են արձանի աջ ձեռքը բռնած։ Ֆինանսական բարօրության համար բռնում են լուսանկարչի ճկույթը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Пирютко Ю. М. По Малой Садовой: Путь через три столетия. СПб., 2003. С. 207
- Беленкова Э. Заяц «зарабатывает» не меньше Чижика-Пыжика // Санкт-Петербургские ведомости. 2003. 6 июня
- Домрачева Л. В. Новый язык современного ландшафтного дизайна // Зодчий. 21 век. 2002. № 2 (6). Май — июнь. С. 38 — 45
- Андреева И. Комплексный подход к формированию ландшафтного дизайна города // Дизайн и строительство (СанктПетербург). 2005. № 1 (25). Весна. С. 30 — 31.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Александр Аб (01.10.19)։ «Где стоят памятники фотографу?»։ журнал «ШколаЖизни.ру»։ Վերցված է 23.05.2020
- Катерина Правдина (30.01.17)։ «В Петербурге решают судьбу памятника фотографу с Малой Садовой.»։ Телекомпания НТВ։ Վերցված է 23.05.2020
- Анастасия Смирнова (07.04.2020)։ «Памятник петербургскому фотографу защитили от COVID-19, надев на него маску.»։ Moika78.ru։ Վերցված է 23.05.2020