Պեոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պեոն, պևան (հուն․՝ παιάν — հիմն՝ ձոնված գլխավորապես Ապոլլոնին), տաղաչափական հասկացություն, քառավանկ բանաստեղծական ոտք։ Անտիկ պոեզիայում ուներ մեկ երկար (շարժուն դրությամբ) և երեք կարճ վանկ։ Ըստ շեշտված վանկի տեղի, պեոն լինում է՝ 1-ին պեոն, 2-րդ պեոն, 3-րդ պեոն, 4-րդ պեոն։ Լեզվի վերջնաշեշտության պատճառով հայերենին հատուկ չեն 1-ին և 2-րդ պեոնները։ Ամֆիբրաքոսով գրված բանաստեղծություններում կիրառվում են 1-ին (հազվադեպ) և 4-րդ պեոններ։ Պեոնական այդպիսի ռիթմը համարվել է արագ և կենդանի, կիրառվել է հին հունական թատրոնում։ Վանկաշեշտական բանաստեղծություններում (յամբով և քորեյով) երբեմն պեոն են անվանում երկու ոտքերի (որոնցից մեկի վրա շեշտը բացակայում է) զուգակցությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 233