Պենիարանդա դե Դուերոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Պենիարանդա դե Դուերոյի ամրոց
Castle of Peñaranda de Duero
CastilloDePeñarandaDeDuero20110625105143P1120469.jpg
Տեսակդղյակ
Տեղագրություն41°41′00″ հս․ լ. 03°29′00″ ամ. ե. / 41.68333° հս․. լ. 3.48333° ավ. ե. / 41.68333; 3.48333
Վարչական միավորPeñaranda de Duero?
ԵրկիրԻսպանիա
Կառուցված15-րդ դար
Ընթացիկ վիճակկանգուն
Կոորդինատներ: 41°41′24.000000099992″ հս․ լ. 3°28′53.000004099999″ ամ. ե. / 41.69000000002777284° հս․. լ. 3.48138889002777763° ավ. ե. / 41.69000000002777284; 3.48138889002777763
Castle of Peñaranda de Duero Վիքիպահեստում


Պենիարանդա դե Դուերոյի (իսպ.՝ Castle of Peñaranda de Duero), ամրոց Իսպանիայի Բուրգոս տարածաշրջանում, լավ պահպանված միջնադարյան ամրոցներից մեկն է։ Նրա ամբողջական տեսքը երևում է մոտակա գյուղից: 1931 թվականի հունիսի 3-ի հրամանով Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Պենիարանդա դե Դուերոյի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0000474 գրանցման համարի տակ:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ վերաբնակեցման ընթացքում ամրոցի նշանակությունը ավելի է մեծանում: Ամրոցի տեսքը սկսվում է փոխվել: Հին ամրոցի հատվածների մի մասը պահելով Կոմս Միրանդան որոշում է նրան նոր տեսք տալ: Շինարարական աշխատանքները սկսվում են 15-րդ դարի կեսերին: Այն իր հետքն է թողնում Իսպանիայում ամրոցաշինության մեջ: Առանձնահատկությունն այն էր, որ ամրոցի մի մասը ընկնում էր ժայռոտ հատվածի վրա, իսկ մյուս մասը ամրոցի մոտեցնում էին դեպի մոտակա գետի մոտ, որը թույլ էր տալիս պաշարման ժամանակ ջրի պաշարների կուտակման, ինչպես նաև գետի հոսքը խոչընդոտ էր հանդիսանում զորքերի առաջխաղացմանը: Այս ոճով Իսպանիայում հետագայում կառուցվում են մի շարք ամրոցներ, դրանցից են Պենեֆիելը և Գոմասը (իսպ.՝ Peñafiel and Gormaz):

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պենիարանդա դե Դուերոյի ամրոցի արևմտյան հատվածը հենված է Պենա դե Առանդա (իսպ.՝ Peña de Aranda) ժայռին: Մուտքի դուռը գտնվում է ամրոցի արևելյան հատվածում: Ենթադրվում է, որ այն ունեցել է բացվող կամուրջ: Համարվել է Իսպանիայի պարզունակ ամրոցներից մեկը:

Ամրոցի տեսքից երևում է, որ ամրոցի շինությունները բաժանվում են երկու տիպի, որոնք կառուցված են տարբեր գույնի և տեսակի քարատեսակից:

Ամրոց համալիրում առանձնանում է ամենից ամուր և հիմնական կենտրոնական գլխավոր աշտարակը, որը կառուցվել է 15-րդ դարի վերջերում: Բաղկացած է չորս հարկերից: Ներկայումս աշտարակ մտնում են մետաղից պատրաստված աստիճաններվ, որոնք բարձրանում են առաջին հարկի արևելյան պատի վրա տեղադրված դարպասի մոտ: Առաջին հարկում բացակայում է լուսամուտները, այդ պատճառով էլ այնտեղ մութ է, իսկ ահա հետագա հարկերում առկա է մեկ կամ երկու լուսամուտ: Արտաքին պատերը հղկված են: Աշտարակը վերջանում է փոքրիկ ատամնաձև շարվածքով: Աշտարակի կոմպլեկսի հիմնական մասը կառուցվել է հղկված քարերից, բացառությամբ Աշտարակի ՙթագի՚ և դռների հատվածներից, որոնց շինարարները տվել են որոշակի կերտվածք:

Ամրոցի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում գլանաձև իրար կողք կողքի գտնվող ավելի մուք աշտարակները, որոնք կառուցված են կրաքարից: Նրանք նույնպես ունեցել են ատամնավոր վերջություններ:

Հարավ-արևմտյան հատվածը գտնվում է ձորաեզրին։

Այլ[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում ամրոցը եղել է լքված և անմարդաբնակ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրութություն[խմբագրել | խմբագրել կոդը]