Jump to content

Պեթ Մաքգրաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեթ Մաքգրաթ
Ծնվել էհունիսի 11, 1966(1966-06-11) (58 տարեկան)
ԾննդավայրՆորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդիմահարդար
ԱշխատավայրProcter & Gamble[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքpatmcgrath.com

Պեթ Մաքգրաթ (անգլ.՝ Pat McGrath, հունիսի 11, 1966(1966-06-11), Նորտհեմպտոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), մեծբրիտանացի դիմահարդար։ «Վոգ» ամսագիրը նրան անվանել է աշխարհի ամենահեղինակավոր դիմահարդարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքգրաթը մեծացել է Նորթհեմփթոնում, Անգլիա[3], մայրը ճամայկացի ներգաղթյալ Ջին Մաքգրաթն է։ Պեթի անձնական խոստովանությամբ հենց նրան է պարտական նորաձևության և դիմահարդարման արվեստի հանդեպ սիրո համար[4][5][6]։ Մաքգրաթը նորաձևության կամ դիմահարդարման ոլորտում չունի մասնագիտական կրթություն, նա միայն անցել է Նորթհեմփթոնի քոլեջի արվեստի բազային կուրսը[7]։ Իր գործունեության մասին նա ասել է. «Ես իրոք ուրախ եմ դիմահարդար լինելու համար։ Դա միշտ յուրահատուկ և անկանխատեսելի է, յուրաքանչյուր նկարահանում կամ ցուցադրություն տարբերվում է նախորդներից»[8]։

Մաքգրաթի գործունեության վերելքը տեղի է ունեցել 1990-ական թվականների սկզբին Էդվարդ Էննինֆուլի հետ աշխատանքների ժամանակ (որն այդ ժամանակ i-D նորաձևության ամսագրի խմբագիրն էր), երբ նրա նորարարական մոտեցումներն օգնել են i-D-ին՝ ձեռք բերելու միջազգային նշանակություն։ 1990-ականների կեսերին Պեթն աշխատել է մինիմալիստ Ջիլ Սանդերի և սյուրռեալիստ Ջոն Գալյանոյի հետ[9]։

Այդ ժամանակից սկսած Մաքգրաթն աշխատել է տարբեր լուսանկարիչների հետ, ներառյալ Սթիվեն Մայզելի (որն այժմ հազվադեպ է աշխատում առանց նրա), Պաոլո Ռովերսիի, Հելմութ Նյուտոնի և Պիտեր Լինդբերգի։ Բացի i-D-ը, նրա աշխատանքների լուսանկարները հրատարակվել են նորաձևության տարբեր ամսագրերում, մասնավորապես ամերիկյան, անգլիական և ֆրանսիական «Վոգ» ամսագրերում, «W» և «Harper's Bazaar» հանդեսներում։ Նա հանդես է գալիս նորաձևության չորս եղանակների ցուցադրություններում (հաշվի առնելով նաև կուտյուրային), աշխատել է այնպիսի դիզայներների և դիզայներական տների հետ, ինչպիսիք են՝ Պրադա, Miu Miu, Comme des Garçons և Dolce and Gabbana։ Նա 1999 թվականին աշխատել է Արմանիի կոսմետիկ հավաքածուի վրա, իսկ 2004 թվականին նշանակվել է Procter and Gamble-ի կրեատիվ դիզայներ, որտեղ նա պատասխանատու է եղել նաև Max Factor և Cover Girl կոսմետիկայի համար։

Հիմնել է նաև իր սեփական ապրանքանիշը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://collection.cooperhewitt.org/people/85021697
  2. https://www.bbc.com/news/entertainment-arts-55330387
  3. Gorman, Alyx (2021 թ․ հունվարի 1). «Pat McGrath becomes first makeup artist to receive damehood from the Queen». The Guardian. Վերցված է 2021 թ․ հունվարի 1-ին.
  4. Hughes, Sali (2017 թ․ օգոստոսի 6). «Beauty queen: how Pat McGrath revolutionised makeup». The Guardian. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  5. "Pat McGrath", BoF 500.
  6. Hughes, Salli, "Beauty queen: how Pat McGrath became the world's most influential makeup artist", The G2 interview, The Guardian, 6 August 2017.
  7. Mower, Sarah. "Pat, Inc." Vogue (September 2007): p. 794.
  8. «Pat McGrath Profile». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.
  9. Linda Wells. "Pat McGrath Is the Most in-Demand Makeup Artist in the World", The Cut, 16 August 2016. Retrieved 26 April 2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]