Պեդրո Կուադրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեդրո Կուադրա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 14, 1842(1842-04-14)[1]
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Մահացել էապրիլի 24, 1894(1894-04-24) (52 տարեկան)
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարան[1]
Մասնագիտությունճարտարագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՉիլիի Պատգամավորների պալատի անդամ, Չիլիի Սենատի անդամ, Chilean Minister of Finance? և Minister of the Interior of Chile?
Կուսակցությունhola q hace partido?

Պեդրո Լուչիո Կուադրա (իսպ.՝ Pedro Lucio Cuadra, ապրիլի 14, 1842(1842-04-14)[1], Սանտյագո, Չիլի - ապրիլի 24, 1894(1894-04-24)), չիլիացի քաղաքական և պետական գործիչ, ճարտարագետ, աշխարհագրագետ, մանկավարժ, բանկիր, սենատոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեդրո Լուչիո Կուադրան ծնվել է Սանտյագոյում, 1841 թվականին։ Խոսե Կառերայի անվան ինստիտուտում ուսումնասիրել է հումանիտար գիտություններ, Չիլիի համալսարանում՝ ինժեներական դասընթացներ։ 1859 թվականին ստացել է աշխարհագրագետի և հանքարդյունաբերության ինժեների կոչում և զբաղվել Չիլիի տեղագրական և երկրաբանական քարտեզների ստեղծմամբ։ Աշխատել է 19-րդ դարի նշանավոր Ֆրանսիացի երկրաբան և աշխարհագրագետ Պեդրո Խոսե Ամադո Պիսիսի մոտ՝ Չիլիի տեղագրական և երկրաբանական քարտեզները կազմելու համար։ Գրել է «Չիլիի ֆիզիկական և քաղաքական աշխարհագրություն» գիրքը։ Հետագայում հրատարակել է «Լաս Վեգասի չորացումը Չիլիում», «Ուրվագիծ Չիլիի աշխարհագրության», «Չիլիի ֆիզիկական աշխարհագրություն» և այլն աշխատությունները։

1864 թվականին նա ընդունվել է համալսարան՝ որպես մեխանիկայի և մեքենաների կառավարման պրոֆեսոր, իսկ չորս տարի անց՝ որպես մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող, եղել է արժեթղթերի երաշխավոր բանկի կառավարիչ։

Անդամակցել է Չիլիի լիբերալ կուսակցությանը, 1870-1873, 1876-1879, 1879-1882 եղել է Չիլիի պատգամավորների պալատի անդամ, 1882-1888 և 1888-1894 թվականներին՝ Չիլիի սենատոր։

1882-1884 թվականներին եղել է Չիլիի ֆինանսների նախարար, 1886 թվականի սեպտեմբերի 18-ից նոյեմբերի 30-ը՝ Արդարադատության և հանրային կրթության նախարար, 1888 թվականին՝ Չիլիի ներքին գործերի նախարար։ Նրա ելույթները խորհրդարանում կենտրոնացած էր տնտեսական խնդիրների, կրթության և ժողովրդի կրթության վրա։

Մահացել է Չիլիի Սանտյագո քաղաքում 1894 թվականի ապրիլի 24-ին[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]