Պարոն Իգլեսիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Պարոն Իգլեսիաս
Ժանրսիթքոմ
ՍտեղծողKevin Hench?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Գաբրիել Իգլեսիաս, Շերի Շեպերդ, Ջեկոբ Վարգաս, Մեգի Գեհա, Ռիչարդ Գանտ և Cree Cicchino?
ԵրաժշտությունԺոզեֆ ԼոԴուկա
Նկարահանման վայրԱՄՆ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Պարոն Իգլեսիասը Նեթֆլիքս-ի կատակերգական վեբ-սերիալ է, որը մեկնարկել է 2019 թ. հունիսի 21-ին [1]: Սերիալի գլխավոր դերում հանդես է եկել ստենդ-ափ կատակերգու Գաբրիել Իգլեսիասը, ով նաև պրոդյուսեր է Քևին Հենչի, Ջո Մելոչիի և Ռոն ԴեԲլասիոյի հետ համատեղ:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարոն Իգլեսիասը պատմում է ավագ դպրոցում աշխատող, աշակերտների սիրելի ուսուցչի մասին, ով, ոչ միայն փրկում է իր աշակերտներին հեռացվելուց, այլ նաև անընդհատ ոգեշնչում է նրանց ու ձգտում բացահայտել նրանց ողջ ներուժը [2]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գաբրիել «Fluffy» Իգլեսիաս, որպես Գաբրիել «Գեյբ» Իգլեսիաս, պատմության ուսուցիչ է Վուդրո Վիլսոնի ավագ դպրոցում, ում դասերն առանձնանում են զվարճալիությամբ: Ավարտել է նույն դպրոցը Թոնիի հետ
  • Շերրի Շեփարդ, որպես Պաուլա Մեդիսոն, Վուդրո Վիլսոնի դպրոցի տնօրենն է
  • Ջեյքոբ Վարգաս, որպես Թոնի Օչոա, Վուդրո Վիլսոնի դպրոցի պատմության ուսուցիչ, Գաբրիելի լավագույն ընկերը
  • Մեգգի Գեհա, որպես Էբիգեյլ «Էբբի» Սփենսեր, Վուդրո Վիլսոնի դպրոցի ուսուցչուհի
  • Ռիչարդ Գանտ, որպես Ռեյ Հեյվարդ, Վուդրո Վիլսոնի դպրոցի ուսուցիչ, ով ժամանակին դասավանդել է Թոնիին ու Գեյբին
  • Քրի Քիչինո, որպես Մարիսոլ Ֆուենտես, խելացի, գերզբաղված աշակերտուհի, ում Գաբրիելը շատ է սիրում
  • Ֆաբրիսիո Գուիդո, որպես Միքի Գուտիերես, Գաբրիելի աշակերտներից մեկը, ով սիրահարված է Մարիսոլին

Երկրորդական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օսկար Նունես, որպես Կառլոս Հերնանդես, Վուդրո Վիլսոնի դպրոցի տնօրենի օգնականը, ում ոչ ոք չի սիրում
  • Թաքեր Ալբրիցցի, որպես Ուոլթ, Գաբրիելի ոչ այնքան խելացի աշակերտներից
  • Քոյ Ստյուարտ, որպես Լորենսո, Գեյբի աշակերտներից մեկը
  • Գլորիա Աունգ, որպես Գրեյս, Գաբրիելի խելացի աշակերտներից մեկը, ով իր համակարգիչը օգտագործում է խոսելու համար, քանի որ անհարմար է զգում խոսել հանրության մեջ
  • Բենթլի Գրին, որպես Ռաքիմ Ռոզիե, դպրոցի աստղը, ով դառնում է նաև Գեյբի աշակերտներից
  • Քեթրին Ֆինի, որպես Քեթի, մատուցող ԴեԲլասիո ռեստորանում, որտեղ ուսուցիչները սիրում են ժամանակ անցկացնել
  • Քրիստոֆեր Մաքդոնալդ, որպես մարզիչ Դիքսոն, Վուդրո Վիլսոնի դպրոցի ֆուտբոլի մարզիչ

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերայի ամսաթիվ
1 «Որոշ երեխաներ մնացել են հետևում» Էնդի Էքերման Քևին Հենչ Հունիսի 21, 2019
2 «Ամառային դպրոց» Լեոնարդ Ռ. Գարներ Լուիզա Լեշին Հունիսի 21, 2019
3 «Մեծ սրտեր, թափանցիկ պայուսակներ» Ֆիլ Լյուիս այզեք Գոնսալես Հունիսի 21, 2019
4 «Վագոնը» Ֆիլ Լյուիս Փիթեր Մուրիետա Հունիսի 21, 2019
5 «Բոլորն ատում են Գեյբին» Լեոնարդ Ռ. Գարներ Սեմ Սքլեյվեր Հունիսի 21, 2019
6 «Բուլիինգ» Վիկտոր Գոնսալես Ժաք Էդմոնդ Քոֆե Հունիսի 21, 2019
7 «Տաղանդների շոուն» Թրևոր Քըրշներ Ջուլիա Ահումադա Գրոբ Հունիսի 21, 2019
8 «Ուսուցիչների գործադուլը» Ջոդի Մարգոլին Հեն Աարոն Սերնա Հունիսի 21, 2019
9 «Աստված իմ, Դենի՛ » Ջոդի Մարգոլին Հեն Քրիս Գարսիա Հունիսի 21, 2019
10 «Ակադեմիական դեկատլոն» Գլորիա Կալդերոն Քելեթ Դ. Ջ. Ռայան Հունիսի 21, 2019

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ. ապրիլի 26-ին Netflix-ը հայտարարեց, որ արտադրում է տասը դրվագներից բաղկացած առաջին սեզոնը: Գործադիր պրոդյուսերների դերում հանդես են գալիս Գաբրիել Իգլեսիասը և Քևին Հենչը [2] [3] [4]:

2019 թ. ապրիլի 24-ին հայտարարվեց, որ սերիալի պրեմիերան կկայանա 2019 թվականի հունիսի 21-ին [1]:

Դերաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի մասին հայտարարություն անելիս նաև նշվել էր, որ գլխավոր դերն անձամբ Իգլեսիասն է մարմնավորելու [2]: 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարվեց Ջեյքոբ Վարգասի, Մեգգի Գեհայի ու Քրի Քիչինոյի մասնակցության մասին [5]: 2018 թ. սեպտեմբերին հաստատվեցին Ռիչարդ Գանտը, Շերրի Շեփարդը և Թաքեր Ալբրիցցին [6] [7]: 2018 թ. հոկտեմբերին հայտարարվեց, որ կազմին են միացել նաև Ֆաբրիցիո Գուիդոն, Մեգին Փրայսը և Քոյ Ստյուարտը [8] [9]:

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes-ում վարկանիշը 80% է՝ հիմված 5 քննադատի կարծիքի վրա [10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Gabriel "Fluffy" Iglesias Is Headlining the Classroom in "Mr. Iglesias" - June 21 on Netflix»։ The Futon Critic։ April 24, 2019 
  2. 2,0 2,1 2,2 Andreeva Nellie (April 26, 2018)։ «Netflix Orders Gabriel Iglesias Multi-Camera Comedy Series, Standup Specials»։ Deadline Hollywood։ Վերցված է April 29, 2018 
  3. Otterson Joe (April 26, 2018)։ «Netflix Orders Gabriel Iglesias Multi-Cam Series, Two Comedy Specials»։ Variety։ Վերցված է April 29, 2018 
  4. Goldberg Lesley (April 26, 2018)։ «Gabriel Iglesias Inks Netflix Deal for Scripted Comedy Series, Pair of Stand-Up Specials»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է April 29, 2018 
  5. Petski Denise (August 17, 2018)։ «'Mr. Iglesias': Jacob Vargas, Maggie Geha & Cree Cicchino Cast In Netflix Comedy Series»։ Deadline Hollywood։ Վերցված է August 17, 2018 
  6. Petski Denise (September 4, 2018)։ «'Mr. Iglesias': Richard Gant Cast As Regular, Tucker Albrizzi To Recur In Netflix Comedy Series»։ Deadline Hollywood։ Վերցված է September 4, 2018 
  7. Petski Denise (September 17, 2018)։ «‘Mr. Iglesias’: Sherri Shepherd To Co-Star In Netflix Comedy Series»։ Deadline Hollywood։ Վերցված է September 21, 2018 
  8. Petski Denise (October 4, 2018)։ «‘Dead To Me’ Casts Sam McCarthy; Fabrizio Guido Joins ‘Mr. Iglesias’»։ Deadline Hollywood։ Վերցված է October 4, 2018 
  9. Petski Denise (October 30, 2018)։ «‘Mr. Iglesias’: Megyn Price & Coy Stewart To Recur In Netflix Comedy Series»։ Deadline Hollywood։ Վերցված է October 30, 2018 
  10. «Mr. Iglesias: Season 1 (2019)»։ Rotten Tomatoes։ Վերցված է June 21, 2019 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]