Պատրիս Գարանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրիս Գարանդ
Patrice Garande
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 27, 1960(1960-11-27)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա, Ուլեն,
Հասակ 176
Քաշ 70 կիլոգրամ[2]
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Կան
Պատանեկան կարիերա
1966—1968 Ֆրանսիա Ուլեն
1968—1973 Ֆրանսիա Իրինի
1973—1975 Ֆրանսիա Ուլեն
1975—1977 Ֆրանսիա Սենտ Էտեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1977—1978 Ֆրանսիա Սենտ Էտեն 3 (0)
1979—1980 Շվեյցարիա Շենուա 24 (9)
1980—1981 Ֆրանսիա Օրլեան 33 (20)
1981—1986 Ֆրանսիա Օսեր 151 (58)
1986—1987 Ֆրանսիա Նանտ 21 (4)
1987—1989 Ֆրանսիա Սենտ Էտեն 72 (26)
1989—1990 Ֆրանսիա Լանս 14 (5)
1990—1991 Ֆրանսիա Մոնպելե 20 (1)
1991—1992 Ֆրանսիա Հավր 20 (6)
1992—1993 Ֆրանսիա Սոշո 27 (2)
1993—1994 Ֆրանսիա Բուրժ 22 (10)
1994—1995 Ֆրանսիա Օրլեան Սիրողական
Ազգային հավաքական
1988 Ֆրանսիա Ֆրանսիա 1 (0)
1984 Ֆրանսիա Ֆրանսիա (օլիմպ.) 3 (1)
Մարզչական կարիերա
1998—2005 Ֆրանսիա Շերբուր
2005—2012 Ֆրանսիա Կան Ասիստենտ
2012—մինչև հիմա Ֆրանսիա Կան
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պատրիս Գարանդ (ֆր.՝ Patrice Garande, նոյեմբերի 27, 1960(1960-11-27)[1], Oullins), ֆրանսիացի ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։ 1984 թվականի օլիմպիական չեմպիոն։ Հանդես է եկել որպես կիսապաշտպան և հարձակվող։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրիս Գարանդը ֆուտբոլային կարիերան սկսել է սիրողական «Ուլլեն» և «Իրինյի» ակումբներում:1975 թվականին հայտնվել է «Սենտ-Էտյենի» նախապատրաստական համակարգում։ Գարանդը թիմի կազմում մասնակցել է Ֆրանսիայի 1977/78 առաջնությանը։ Հաջորդ մրցաշրջանը ֆուտբոլիստն անցկացրել է դուբլով և 1979 թվականին «Շենուա» շվեյցարական ակումբում շարունակել է իր կարիերան:Շվեյցարիայում Գարանդը անցկացրել է մեկ մրցաշրջան, որից հետո վերադարձել է Ֆրանսիա՝ դառնալով Դիվիզիոն 2-ում հանդես եկող «Օրլեանի» մարզիկ։ 1980/81 մրցաշրջանում «Օրլեանի» օգտին 20 գոլ է խփել և հրավիրվել է «Օսեր»։

1980/81 մրցաշրջանը Գարանդը սկսել է «Օսերի» դուբլով, բայց 12 մրցախաղերի ընթացքում խփելով 16 գոլ՝ տեղափոխվել է հիմնական թիմի կազմ և նրանում հանդես եկել մինչև 1986 թվականը։ 1983/84 մրցաշրջանում հանձակվողը դառնում է ազգային առաջնության լավագույն ռմբարկուն։ Այդ մրցաշրջանի արդյունքում «Օսերը» մրցակցային աղյուսակում զբաղեցրել է 3-րդ տեղը։ 1984/85 և 1985/86 մրցաշրջաններում ֆուտբոլիստը ակումբի կազմում մասնակցել է ՈւԵՖԱ-ի Գավաթին։ Ընդհանուր առմամբ 1985/86 մրցաշրջանում Գարանդը մրցաշարի շրջանակներում հանդես է եկել 4 հանդիպումներում և 2 գնդակ է ուղարկել իտալական «Միլանի» դարպաս

1986 թվականից մինչև 1987 թվականը Պատրիս Գարանդը խաղացել է «Նանտում», որից հետո 2 տարով վերադարձել է «Սենտ-Էտյեն»։ 1987/88 Ֆրանսիայի առաջնությունում մարզիկը 17 գոլ է խփել, ինչը հնարավորություն է տվել նրանռմբարկուների շարքում զբաղեցնելու երկրորդ տեղը՝ Պապենից հետո։

1989 թվականից հետո Գարանդը փոխել է ևս 5 պրոֆեսիոնալ ակումբներ, ոչ մի տեղ 1 մրցաշրջանից ավել չի մնացել։ «Լանսի» ( 1989/90 մրցաշրջանում) և «Բուրժի» ( 1993/94 մրցաշրջանում) կազմում հանդես է եկել Դիվիզիոն 2-ում, իսկ «Մոնպելյեի» օգտին խաղացել է 1990/91 Գավաթակիրների գավաթի ժամանակ՝ մրցաշարի երկրորդ փուլում 1 գոլ խփելով «Ստյաուայի» դարպասին։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտել է «Օրլեանում», 1995 թվականի ամռանը։

Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի կազմում Պատրիս Գարանդը մասնակցել է Օլիմպիադա-84-ին։ Նա մրցաշարի շրջանակներում խաղացել է 3 մրցախաղ, խփել 1 գոլ և դարձել օլիմպիական չեմպիոն։

Գարանդը 1988 թվականի ապրիլի 27-ին խաղացել է Ֆրանսիայի առաւին հավաքականի միակ խաղում։ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում մարզիկը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և 83-րդ րոպեին փոխարինվել է Ժան-Մարկ ֆերրերիով[3]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիկի կարիերայի ավարտից հետո Պատրիս Գարանդը դարձել է «Կան» ակումբի գլխավոր մարզչի ասիստենտը՝ աշխատելով մինչև 1998 թվականը։

1998/99 մրցաշրջանում Գարանդը առաջին անգամ հանդես է եկել որպես գլխավոր մարզիչ՝ ղեկավարելով Ֆրանսիայի Սիրողական առաջնության «Շերբուր» ակումբը։ Գարանդի ղեկավարության 7 տարիների ընթացքում «Շերբուր» ակումբը դուրս է եկել Ազգային առաջնություն և այստեղ հանդես է եկել երեք մրցաշրջանների ընթացքում։

2005 թվականին Պատրիս Գարանդը վերադարձել է «Կան», որտեղ դարձել է Ֆրանկ Դյումայի օգնականը, իսկ 2011/12 մրցաշրջանի ավարտին փոխարինել է նրան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիա Ֆրանսիա (օլիմ.)
  • Օլիմպիական չեմպիոն (1)։ 1984
Ֆրանսիա Օսեր
  • 3-րդ տեղ Ֆրանսիայի առաջնությունում (1)։ 1983/84

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու(1)։ 1983/84 (21 գոլ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Olympedia — 2006.
  3. «Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայք» (ֆրանսերեն) — Հյուսիսային Իռլանդիա — Ֆրանսիա 0:0. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիս Գարանդ» հոդվածին։