Պատմություն և մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմություն և մշակույթ
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2010
ՀիմնադիրԵրևանի պետական համալսարան
ԳրասենյակԵրևան, Հայաստան

«Պատմություն և մշակույթ», հայագիտական կիսամյա հանդես։ Երևանի պետական համալսարանի հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսնում 2010 թվականից (առաջին պրակը՝ 2005 թվականին՝ «Տարեգիրք») Երևանում։ Գլխավոր խմբագիր՝ Էդիկ Մինասյան, պատմական խմբագիր՝ Հակոբ Պետրոսյան։

Լուսաբանում է ՀՀ բուհերի հայագիտության բնագավառում կատարված աշխատանքները, տպագրում է հոդվածներ, հաղորդումներ, պատմական ակնարկներ, հուշագրություններ, գրախոսություններ, Հայաստանի և հարակից երկրների պատմությանը, համաշխարհային պատմության չլուսաբանված հարցերին վերաբերող սկզբնաղբյուրներ, գրքաշուկայի նորությունները և այլն։

Նյութերը տպագրվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն (ամփոփումներով)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։