Պատմական եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատմական եկեղեցիներ, ընդհանրացնող այս տերմինն այն քրիստոնյա եկեղեցիների համար է, որոնք պահպանել են առաքելական իրավահաջորդությունը (հասկացվում է որպես եպիսկոպոսական ձեռնադրությունների անխափան շղթա՝ առաքյալների ժամանակներից մինչև մեր օրերը) և իրենց վարդապետության մեջ հիմնվում են ինչպես Սուրբ գրքի, այնպես էլ Սուրբ Ավանդության վրա։

Պատմական եկեղեցիներ ընդունված է համարել ուղղափառ, կաթոլիկ և հին արևելյան եկեղեցիները։

Նախկինում այս տերմինը երբեմն օգտագործվում էր 20-րդ դարի սկզբին կրոնական փիլիսոփայության վերաբերյալ աշխատություններում[1]։ Ժամանակակից ռուսական կրոնագիտական տերմինաբանության մեջ այն արտացոլվել է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Գ. Վ. Զգուրսկու «Պատմական տերմինների բառարանում»[2] և նույն հեղինակի ու պատմական գիտությունների թեկնածու Օ. Կ. Սադովնիկովի «Կրոնագիտության նորագույն բառարանում»[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Выражение «исторические церкви» ռուսաց լեզվի ազգային կորպուսում
  2. Згурский, 2008, էջ 182
  3. Садовников, Згурский, 2010

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Згурский Г. В. Словарь исторических терминов / Под ред. С. Н. Смоленского. — М.: Эксмо, 2008. — 458 с. — (Библиотека словарей : БС). — ISBN 978-5-699-27092-7.
  • Новейший словарь религиоведения / Авт.-сост. О. К. Садовников, Г. В. Згурский; под ред. С. Н. Смоленского. — Ростов н/Д.: Феникс, 2010. — 445 с. — ISBN 978-5-222-16479-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]