Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք
ռուս.՝ Война окончена. Забудьте…
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական1997
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎալերի Խարչենկո
Սցենարի հեղինակԳալինա Շերգովա
ԴերակատարներԻրինա Բրազգովկա և Սվետլանա Սմեխնովա-Բլագոևիչ
ՕպերատորՎլադիմիր Կլիմով
ԵրաժշտությունԷդուարդ Արտեմև

«Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք» (ռուս.՝ «Война окончена. Забудьте…»), վավերագրական տարրերով ռուսական դրամա[1], որի գործողությունները ծավալվում են Ռուս-չեչենական առաջին պատերազմի ֆոնին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է մի մոր մասին, որի որդին ծառայում է բանակում Չեչենական պատերազմի ժամանակ։ Անհանգստանալով որդու մասին որևէ հաղորդագրության բացակայությունից՝ մայրը փորձում է գոնե ինչ-որ լուր իմանալ նրա ճակատագրի մասին և գումար է հավաքում Չեչնիա մեկնելու համար, որտեղ ուզում է գտնել որդուն։ Անսպասելիորեն որդին վերադառնում է տուն, բայց պարզվում է, որ նա դասալիք է, և շուտով գալիս են նրա հետևից։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Առաջին չեչենական պատերազմի եզակի արխիվային նյութի հիման վրա, որը տրամադրել են Ռուսաստանի ԱԴԾ-ն և այլ հատուկ ծառայություններ։ Ֆիլմի վերջում ներկայացված է Չեչենական պատերազմում զոհված ռուս զինվորականների 2939 հաստատված անունների ամբողջական ցանկը, ինչպես նաև տեքստ, որում հեղինակները տվյալ թեման շոշափելու համարձակության համար ներողություն են խնդրում զինվորների մայրերից, որոնց երեխաները մնացել են պատերազմի դաշտերում։

Ֆիլմը Զինովի Գերդտի վերջին դերասանական աշխատանքն է և թողարկվել է նրա մահվանից հետո։

Էպիզոդիկ կամեո դերերում կարելի է տեսնել Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնիին, Բորիս Խմելնիցկունն և Ստանիսլավ Գովորուխինին։

Ֆիլմում Լյուբով Տոլկալինան կատարել է իր դերասանական նորամուտը։

Ֆիլմն արգելված է ցուցադրվել հեռուստատեսությամբ[2]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրինա Բրազգովկա – Վալենտինա Սեմյոնովնա Ֆեդոտովա, Վալերայի մայրը
  • Սվետլանա Սմեխնովա – Ուլյանա Ստեպանովնա
  • Զինովի Գերդտդերասան պաշտոնաթող գեներալի դերում (վերջին դերը)
  • Ալեքսանդր Պավլով – Ալեքսանդր Պետրովիչ, Դաշայի հայրը, գեներալ
  • Բորիս Մորոզով – Ալեքսեյ Միխայլովիչ
  • Ալեքսեյ Դյակով – Դիմա
  • Վալերի Յանկլովիչ – Օլեգ Իվանովիչ Ֆեդոտով
  • Սվետլանա Շերշնևա – Մարիա Վասիլևնա
  • Վյաչեսլավ Բուտենկո – Պավել Ալեքսեևիչ
  • Ալեքսանդր Մոխով – Վիտալիկ, մարդասիրական օգնության առաքիչ (լուսագրերում նշված չէ)
  • Վլադիմիր Պոզներկամեո
  • Բորիս Խմելնիցկի – կամեո
  • Ստանիսլավ Գովորուխինկամեո

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Վալերի Խարչենկո
  • Սցենարի հեղինակ՝ Գալինա Շերգովա
  • Օպերատոր՝ Վլադիմիր Կլիմով
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Արտեմև, Միքայել Թարիվերդիև[3]

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 – առաջադրվել է «Նիկա» մրցանակի «Կնոջ լավագույն դերակատարում» անվանակարգում (Իրինա Բրազգովկա)
  • Ռուսաստանի կինոռեժիսորների գիլդիայի մրցանակ (ֆիլմին)
  • Հասարակական կազմակերպությունների ժյուրիի մրցանակ (Ի. Բրազգովկային)
  • ՆՏՎ-ԿԻՆՈ-ի մրցանակ (Ի. Բրազգովկա)
  • 1998 – «Ստալկեր» կինոփառատոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Фильмы о войне». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  3. «Պատերազմն ավարտված է։ Մոռացե՛ք» ֆիլմը kinopoisk.ru կայքում