Պատանի (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատանի (այլ կիրառումներ)

«Պատանի», պատկերազարդ ամսագիր։ Հրատարակվել է 1902-1907 թվականներին, Լոնդոնում, տեղի հայ երիտասարդական միության կողմից։ Նպատակն էր երիտասարդ սերնդին ծանոթացնել հայ ժողովրդի անցյալին, սեր առաջացնել նրանց մոտ դեպի հայրենիքը, նախապատրաստել նրանց հայրենիքի ազատագրմանը։

Ներկայացրել է հայ գրողներին, անցյալի նշանավոր դեմքերի կյանքն ու գործունեությունը։ Տպագրել է նաև հոդվածներ մանկավարժության, հայ դպրոցի պատմության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 145