Պատահար, որը ոչ ոք չնկատեց
Պատահար, որը ոչ ոք չնկատեց ռուս.՝ Происшествие, которого никто не заметил | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ ֆիլմ |
Թեմա | մարմինների փոխանակում |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Վոլոդին |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Ժաննա Պրոխորենկո, Վիտալի Սոլոմին, Վերա Տիտովա և Եվգենի Լեբեդև |
Օպերատոր | Կոնստանտին Ռիժով |
Երաժշտություն | Վենիամին Բասներ |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 66 րոպե |
«Պատահար, որը ոչ ոք չնկատեց» (ռուս.՝ «Происшествие, которого никто не заметил»), 1967 թվականի խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ (մելոդրամա), որը նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում դրամատուրգ և սցենարիստ Ալեքսանդր Վոլոդինի[1][2] կողմից՝ իր սեփական վիպակի հիման վրա։ Սա նրա միակ ռեժիսորական աշխատանքն է կինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաստյան երիտասարդ աղջիկ է, նա գեղեցիկ է, բայց համեստ, ուստի ինքն իրեն համարում է տգեղ և միայնակ։ Նա աշխատում է բանջարեղենի խանութում և երազում է արքայազնի մասին, որը կսիրի իրեն։ Նաստյան ունի նվիրական երազանք՝ դառնալ գեղեցիկ և դրա շնորհիվ փոխել իր կյանքը։
Ինչպես հեքիաթում, հրաշք է տեղի ունենում․ Նաստյան դառնում է գեղեցկուհի, սակայն շրջապատողները դա չեն նկատում։ Ցանկալի գեղեցկությունը ոչ միայն երջանկություն չի բերում աղջկան, այլև հեռացնում է նրան մտերիմներից։ Այդ պատճառով այժմ Նաստյան ցանկանում է դառնալ այնպիսին, ինչպիսին նախկինում էր։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժաննա Պրոխորենկո – Նաստյա
- Վիտալի Սոլոմին – Տոլյա, Նաստյայի սիրելին
- Զինաիդա Սլավինա[3] – Կատյա, Նաստյայի ընկերուհին
- Գեորգի Շտիլ – Լյոշա, Կատյայի ամուսինը
- Վերա Տիտովա – Նաստյայի մայրը, բակապան
- Լիդիա Շտիկան – Նինա Սերգեևնա, գանձապահ
- Եվգենի Լեբեդև – Յակով Ալեքսեևիչ, խանութի տնօրեն
- Պավել Լուսպեկաև – ընկեր Տետերին, պետ
- Գալինա Դաշևսկայա – Վալյա, Նաստյայի ընկերուհին
- Արկադի Տրուսով – Արկադի Վասիլևիչ, աշխղեկ
- Իրա Ժիվոտովա – Տոլյայի քույրը
- Վյաչեսլավ Զախարով – Շուրիկ, Նաստյայի ծանոթը
- Միխայիլ Լադիգին – ժեկի պետ
- Գելի Սիսոև – Վալյայի ընկերը
- Իգնատ Լեյրեր – սիրահարված[4]
- Վադիմ Յակովլև – Վալյայի ընկերը
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Վոլոդին
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Վոլոդին
- Օպերատոր՝ Կոնստանտին Ռիժով
- Նկարիչ՝ Ալեքսանդր Բլեք
- Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նաստյա - վեպի երկրորդ Էկրանավորումն է, որը նկարահանվել է 1993 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Происшествие, которого никто не заметил» на сайте Наше кино
- «Происшествие, которого никто не заметил» на сайте Российское кино(չաշխատող հղում)
- «Происшествие, которого никто не заметил» на сайте Kinox.Ру
|