Պավլոս Պրոսալենտիս
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պավլոս Պրոսալենտիս (այլ կիրառումներ)
Պավլոս Պրոսալենտիս հուն․՝ Παύλος Προσαλέντης | |
---|---|
Ծնվել է | 1857[1] |
Ծննդավայր | Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան |
Վախճանվել է | 1894[1] |
Մահվան վայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ |
Հայր | Սպիրիդոն Պրոսալենտիս[2] |
![]() |
Պավլոս Պրոսալենտիս կրտսեր, (հուն․՝ Παύλος Προσαλέντης, ο νεότερος, 1857[1], Կերկիրա, Corfu Regional Unit, Հոնիական կղզիներ, Հունաստան - 1894[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս), հույն նկարիչ[3]։ Արվեստագետների կողմից կնքվել է կրտսեր, որպեսզի տարբերվի Հունաստանական պատմության մեջ առաջին պրոֆեսիոնալ հույն քանդակագործ Պավլոս Պրոսալենտիս (1784-1837), ով նրա պապն էր[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պավլոս Պրոսալենտիսը ծնվել է 1857 թ-ին Աթենքում։ Սերում է կղզու հայտնի գերդաստանից և որդին է նկարիչ Սպիրիդոն Պրոսալենտիսի։ Նրա եղբայր էմիլիոսը նույնպես դարձել է հայտնի ծովանկարիչ, իսկ քույրը՝ Էլենի, դարձել է հայտնի դիմանկարիչ։
Պավլոսը, ինչպես իր եղբայրը, նկարում էր նկարներ ծավային թեմաներով[5]։
Պավլոս Պրոսալենտիսը սովորել է Աթենքում, Վենետիկում և Փարիզում։ Պրոսալենտիսը վերադարձել է Հունաստան 1870 թ.-ին։
Ապրելով և աշխատելով Ալեքսանդրիայում, Պավլոսը նկարել է նկարներ և դիմանկարներ եգիպտական և արևելյան թեմաներով, ինչպես նաև նկարել է Եգիպտոսում հունական համայնքի ներկայացուցիչների դիմանկարներ։ Այնուամենայնիվ, հույն բարերար Գեորգի Ավերոֆֆայի դիմանկարը, նա նկարել է բարերարի լուսանկարով։
Նկարը պատկանում էր հունական Ավերոֆֆա Ալեկսանդրիա գիմնազիային։ Գիմնազիայի փակումից հետո, նկարը փոխանցվել է Ավերոֆֆ պատկերասրահին, որը գտնվում է Հունաստանում[6]։
Պավլոս Պրոսալենտիսը մահացել է Ալեքսանդրիայում 1894 թ.-ին։
Պավլոսի աշխատանքները ցուցադրվում են Աթենքի Պատմական թանգարանում, Հունաստանի խորհրդարանում, Աթենքի Քաղաքային պատկերասրահում և այլ հասարակական պատկերասրահներում։ Որոշ նկարներ պահպանվում են մասնավոր հավաքածուներում և ցուցադրվում են աճուրդներում անգլ.՝ Sothebys[7]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նավը ծովում
-
Գեորգի Ավերոֆֆը
-
Արևելյան գեղեցկուհին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Artnet — 1998.
- ↑ https://www.nationalgallery.gr/el/zographikh-monimi-ekthesi/painter/prosalentis-spuridon.html
- ↑ http://www.hellenicparliament.gr/UserFiles/f3c70a23-7696-49db-9148-f24dce6a27c8/CD_ethesi_telos.pdf
- ↑ «National gallery»։ www.nationalgallery.gr։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-24-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «kathimerini.gr | APXEIO - EΠTA HMEPEΣ»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-25-ին։ Վերցված է 2015-07-05
- ↑ «Averoff Museum»։ www.averoffmuseum.gr։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2016-01-10
- ↑ «20.195 ευρώ για τον "Μπαλωματή" του Κερκυραίου Παύλου Προσαλέντη - Κέρκυρα»։ www.corfuland.gr։ Վերցված է 2016-01-10