Պավել Մելնիկովի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Մելնիկովի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն10 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՄոսկվա
Շինության ձևՔանդակ
Նյութբրոնզ և գրանիտ
Ներկա վիճակԿանգուն

Պավել Մելնիկովի հուշարձան (ռուս.՝ Памятник Павлу Мельникову), հուշարձան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս գիտնական մեխանիկ և ճարտարագետ, Սանկտ Պետերբուրգ - Մոսկվա երկաթուղու նախագծի հեղինակներից մեկին` Պավել Մելնիկովին։ Տեղադրվել է 2002 թվականին՝ Կոմսոմոլսկայա հրապարակի պուրակի տարածքում։ Նախագծի հեղինակներն են քանդակագործներ Սալավատ և Սերգեյ Շչերբակովները, ճարտարապետներ Վիկտոր Վասիլևիչ Պասենկոն և Սերգեյ Գերասիմովը[1][2]։ Հուշարձանը պատրաստվել է Ռուսաստանի հաղորդակցության ուղիների նախարարության միջոցներով` մերձմոսկովյան Ժուկովսկի քաղաքում գտնվող գործարանում[3][4]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին կայացել է ապագա հուշարձանի հիմնարկեքի արարողությունը[5][6]։ Հուշարձանը բացվել է 2003 թվականի օգոստոսի 1-ին, Երկաթուղայինի օրվա նախօրեին։ Նաև բարեկարգվել է հրապարակի պուրակը. տնկվել են ծաղկանոցներ, տեղադրվել են նստարաններ և շատրվան։ Բացման արարողությանը ներկա են եղել Ռուսաստանի հաղորդակցության ուղիների նախարար Գենադի Ֆադեևը, Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, փոխվարչապետ Բորիս Ալյոշինը, Պետական դումայի փոխխոսնակ Վլադիմիր Լուկինը, Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, Ռուսաստանի երկաթուղու բոլոր մայրուղիների աշխատակիցներ և վետերաններ[7][8][9]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորսմետրանոց բրոնզե քանդակը տեղադրված է կարմիր գրանիտից պատրաստված ուղղանկյունաձև պատվանդանին, որի վրա արված է հետևյալ հիշատակային արձանագրությունը. «Մելնիկով Պավել Պետրովիչ. Ռուսաստանի հաղորդակցության ուղիների առաջին նախարար»։ Հուշարձանի ընդհանուր բարձրությունը մոտ տասը մետր է։ Գիտնականը պատկերված է ամբողջ հասակով, նախարարական համազգեստով` իր բոլոր շքանշաններով և պարգևներով։ Նրա գլուխը փոքր-ինչ թեքված է դեպի ձախ։ Ձախ ձեռքով նա մատնացույց է անում Լենինգրադյան կայարանը, արմունկի հատվածում ծալված աջ ձեռքին թղթագալար է։ Հուշարձանի հիմքի վրա նշված են կոթողի հեղինակների անունները[9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вострышев, 2009, էջ 251
  2. Яков Широков (2014 թ․ օգոստոսի 3). «Ну и денёк». Радиостанция «Эхо Москвы». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  3. «Памятник Павлу Петровичу Мельникову». Управа Красносельского района. 2003. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «В Москве поставят памятник министру путей сообщения». Иформационное агентство «РБК». 2003 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  5. Григорий Тебенихин (2002 թ․ օգոստոսի 0). «На Комсомольской площади Москвы заложен первый камень будущего памятника первому российскому министру путей сообщения». РИА Новости. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  6. «Мельников Павел Петрович». ОАО «РЖД». 2003. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  7. Шокарев, Вострышев, 2018, էջ 483
  8. Анна Камелина (2003 թ․ օգոստոսի 1). «Мельникову открыт памятник на Комсомольской площади». РИА Новости. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  9. 9,0 9,1 «Памятник Павлу Мельникову: сто тонн гранита, мундир и ордена». Сетевое издание «Вести. Ру». 2003 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  10. Департамент культурного наследия города Москвы (2016). «Памятник первому министру путей сообщения». Узнай Москву. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
  11. «В Москве откроется памятник Мельникову». РИА Новости. 2003 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]