Սանկտ Պետերբուրգի«Զենիթի» սան։ Պրոֆեսիոնալ մակարդակում նորամուտը նշել է «Զենիթ-2»-ում։ 2016 թվականին իր ակումբակից Դմիտրի Բոգաևի հետ մեկնել է Լիտվայի երկրորդ դիվիզիոնի «Պալանգա» ակումբ։ Նրա կազմում 4-ական խաղ անցկացնելուց հետո ֆուտբոլիստները վարձավճարով հայտնվել են «Տոսնոյում»։ Այսպիսով, Լենինգրադի մարզի թիմը ազատվել է «Զենիթին» փոխհատուցելուց՝ իր նախկին խաղացողների հետ պայմանագիր ստորագրելու շնորհիվ[2]։ Ավելի ուշ Սանակտ Պետերբուրգի ակումբը նրան պահանջել է «անտառապահներից»[3]։ Մրցաշրջանի արդյունքներով Կիրիենկոն օգնեց «Տոսնոյին» դուրս գալ Պրեմիեր լիգա, սակայն էլիտայում նա թիմի հետ չմնաց։ Մի քանի մրցաշրջան հարձակվողն անցկացրել է Ռուսաստանի առաջին դիվիզիոնի «Դինամո» (Սանկտ Պետերբուրգ), «Սիբիր» և «Տոմ» ակումբներում։
2021 թվականի ձմռանը ռուսաստանցին տեղափոխվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի «Նոյ» ակումբ։ Կիրիենկոյի նոր թիմում նորամուտը նշել է փետրվարի 19-ին՝ «Վանի» դեմ խաղում (4:0)։ Առաջին խաղում հարձակվողին հաջողվել է 11 մետրանոցից գոլ խփել[4]։