Պավել Ազանչևսկի
Պավել Ազանչևսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 15, 1789 |
Վախճանվել է | հոկտեմբերի 11, 1866 (76 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Զավակներ | Maria Azanchevskaya?, Zoya Pelikan?, Nikolay Azanchevsky? և Միխայիլ Պավլովիչ Ազանչևսկի |
Պավել Մատվեևիչ Ազանչևսկի(հոկտեմբերի 15, 1789 - հոկտեմբերի 11, 1866), ռուս գրող, ագրոնոմիայի մասին հոդվածների հեղինակ, պետական խորհրդական[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1789 թվականի հոկտեմբերի 15-ին ազնվական ընտանիքում[2]։ Ստանալով տնային կրթություն՝ 1805 թվականի հունվարի 4-ին, նա սկսել է ծառայել որպես ակտուար Արտաքին գործերի կոլեգիայում։ 1811 թվականի դեկտեմբերի 7-ին նա տեղափոխվել է Արտաքին գործերի նախարարության մոսկովյան արխիվ։ 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակ նա աշխարհազորում էր, 1813 թվականի սկզբին նա վերադարձել է Մոսկվա։
Նա Ա. Ս. Պուշկինի հետ միասին ծառայել է Արտաքին գործերի նախարարությունում[3]։ Նրա հարսանիքին նա «հարսնացուի երաշխավորն էր» Ն. Գոնչարովայի համար։ Նիկոլայ 1-ինի թագադրման ժամանակ նա հերելոդների շարքում էր։
1833 թվականին նա թողել է ծառայությունը՝ իր ազատ ժամանակը նվիրելով հողագործությանը և ստեղծագործելուն։ Մոսկվայի նահանգի Բրոննիցկի շրջանում նա ձեռնամուխ եղավ Տրոյցե-Լոբանովո (այժմ ավերված) ընտանեկան կալվածքի կարգավորմանը։
Նա ուներ չորս դուստր (Տատյանա, Զոյա, Մարիա և Վերա) և չորս որդի (Մատվեյ, Նիկոլայ, Միխայիլ և Տիտ)։ Կրտսեր որդին ՝ Միխայիլ Ազանչևսկին, դարձել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի տնօրեն[1][4]։
Թոռը` Վսեվոլոդ Նիկոլաևիչը , Տոմսկի նահանգապետ (1904 դեկտեմբերի 23-ից 1905 թվականի նոյեմբերի 8-ը)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Азанчевский, Павел Матвеевич // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
- ↑ Московское дворянство. Алфавитный список дворянских родов с кратким указанием важнейших документов, находящихся в родословных делах Архива Московского Дворянского Депутатского Собрания. — Москва: Тип. Л.В. Пожидаевой, 1910. — С. 3. — 614 с.
- ↑ Полное собрание сочинений, Том 17. — Академия наук СССР, 1937.
- ↑ Азанчевский, Михаил Павлович // Русский биографический словарь : в 25 томах. — СПб.—М., 1896—1918.
|