Պանչա Շիլա
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանչա շիլա (այլ կիրառումներ)
«Պանչա Շիլա», փանչա շիլա (հինդի լեզվով՝ հինգ սկզբունք), խաղաղ գոյակցության հինգ սկզբունք՝
- Փոխադարձ հարգանք տերիտորիալ ամբողջականության ու սուվերենության նկատմամբ։
- Չհարձակվել միմյանց վրա,
- Չմիջամտել միմյանց ներքին գործերին,
- Իրավահավասարություն և փոխշահավետություն,
- Խաղաղ գոյակցություն։
Առաջին անգամ ձևակերպվել են ՉԺՀ-ի և Հնդկաստանի միջև Տիբեթի շրջանի (Չինաստան) և Հնդկաստանի միջև առևտրի ու կապերի վերաբերյալ համաձայնագրի (1954) ներածականում։ «Պանչա Շիլա» արտացոլվել է Բանդունգի կոնֆերանսի որոշումներում և միջազգային այլ փաստաթղթերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 122)։ |