Պանամա (տերմին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պանամա (այլ կիրառումներ)

Պանամա, տերմին, որ դարձել է հասարակ անուն, նշանակելով խոշոր քաղաք և ֆինանս, խարդախություն, խոշոր պաշտոնյաների կաշառում։ Պանամայի ջրանցքը կառուցելու համար 1879 թվականին Ֆրանսիայում ստեղծվել էր բաժնետիրական ընկերություն, որի վարչությունը թույլ էր տվել խոշոր հափշտակումներ, չարաշահումներ, ստեղծվել էր ծանր ֆինանսական վիճակ։ Դրությունը թաքցնելու նպատակով վարչությունը կաշառել էր ֆինանսական մինիստրների, սենատորների, դեպուտատների, թերթերի խմբագիրների։ 1888 թվականին ընկերության անկումը բացահայտել է ընկերության խաբեությունները, սնանկացրել իր հազարավոր մանր բաժնետերերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։