Պայծառե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պայծառե, (Տրդատյան Վարշամ, 18591904, Ալեքսանդրապոլ), հայ աշուղ։ Ջիվանու դպրոցի աշուղներից։ Հանդես է եկել իբրև սիրերգու բանաստեղծ, սակայն հայտնի է դարձել իր ազգային ու սոցիալական բնույթի երգերով, որոնք լայն տարածում են գտել Հայաստանում և հայաբնակ վայրերում («Խոսեք, Հայաստանի լեռներ», «Առ սոխակն վանդակված» և այլն)։ Աշուղը բողոքել է ցարիզմի 80-ական թվականների հայահալած քաղաքականության դեմ, իր այլաբանական երգերով նպաստել հայ ժողովրդի ազատագրական պայքարին։ Նրա գազելները, հրապարակախոսական երգերը, դաստաններն ու մուհամմաներն աչքի են ընկնում լեզվի մաքրությամբ, անպաճույճ ոճով։ Պայծառեի երգերը ձայնագրել են Ն․ Տիգրանյանը, Ա․ Բրուտյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png