Պայթուցիկ նյութի լիցք (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պայթուցիկ նյութի լիցք,

  1. Պայթեցման համար նախապատրաստված պայթուցիկ նյութի որոշակի քանակություն։ Ըստ ձևի լինում են կենտրոնացված և երկարավուն։ Կենտրոնացված լիցքերը տեղավորում են մեծ լայնական հատվածքով լեռնային փորվածքներում՝ խցերում (խցային լիցք)։ Երկարավուն լիցքերը տեղադրվում են հորատանցքերում (հորատանցքային լիցք) և պայթանցքերում (պայթանցքային լիցք)։
  2. Լիցք վառոդային նետման, վառոդի որոշակի քանակություն, որն անհրաժեշտ է արկին (ական, գնդակ) հրազենի փողում շարժում հաղորդելու և այն տրված արագությամբ նետելու համար։ Վառոդային լիցքերը լինում են մարտական, հատուկ (մարտական տեխնիկայի և սպառազինության փորձարկման համար) և ոչ մարտական (կրակոցի ձայն արձակելու համար)։
  3. Լիցք պինդ հրթիռային վառելիքի, պինդ վառելիքից պատրաստված որոշակի երկրաչափական ձև ունեցող մեկ կամ մի քանի գլանիկներ, որոնք տեղադրվում են շարժիչի խցիկում և առաջացնում են (ռեակտիվ շարժիչի փողանցքից այրման նյութերը դուրս հոսելիս) հրթիռը որոշակի արագությամբ և ուղղությամբ շարժող ռեակտիվ ուժ։
  4. Լիցք հարվածող, արկում, ականում կամ փամփուշտի պարկուճում տեղավորված վառոդի որոշակի քանակություն, որը նախատեսված է հարվածող, այրող և լուսավորող տարրերը ռազմամթերքի իրանից դուրս նետելու համար։
  5. Լիցք պայթուցիկ. արկում, ականում, հրթիռում, ձեռքի նռնակում տեղավորված պայթուցիկ նյութ, որի պայթյունն ուղեկցվում է ռազմամթերքի իրանի քայքայմամբ և առաջացած բեկորների շպրտմամբ։
  6. Լիցք միջուկային, հրթիռի, ավիացիոն ռումբի մարտական մասում տեղավորված տրոհվող նյութ (ուրան-235, պլուտոնիում-239 և այլ իզոտոպներ), որից աննշան ժամանակամիջոցում տրոհման ինքնազարգացող շղթայական ռեակցիայի հետևանքով մեծ քանակությամբ էներգիա է անջատվում։
  7. Լիցք ջերմամիջուկային, հիմնականում ջրածնի իզոտոպների խառնուրդ, որից միջուկային սինթեզի հետևանքով ավելի մեծ էներգիա է անջատվում, քան միջուկների տրոհումից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 636