Պաբլո Պինեդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաբլո Պինեդա
իսպ.՝ Pablo Pineda
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 5, 1974(1974-08-05) (49 տարեկան)
ԾննդավայրՄալագա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
ԿրթությունUniversity of Málaga?
Գիտական աստիճանԲակալավր
Մասնագիտությունդերասան, դպրոցի ուսուցիչ, psychopedagogue և կինոդերասան
Պարգևներ և
մրցանակներ

Պաբլո Պինեդա (իսպ.՝ Pablo Pineda, օգոստոսի 5, 1974(1974-08-05), Մալագա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի դերասան։ 2009 թվականին ստացել է Սան Սեբաստիանի կինոփառատոնի «Արծաթե խեցի» մրցանակը «Ես նույնպես» ֆիլմում տղամարդու լավագույն դերակատարում անվանակարգում[1], որին արժանացել է Դաունի համախտանիշով համալսարանական դասախոսի դերի համար։

Պաբլոն ապրում է Մալագայում և աշխատում է քաղաքապետարանում[2]։ Ունի մանկավարժի աստիճան, արվեստի բակալավրի և դիպլոմ մանկավարժական հոգեբանության բնագավառում։ Նա Եվրոպայում Դաունի համախտանիշով առաջին մարդն է, որն ստացել է համալսարանական կոչում։ Ապագայում նա ցանկանում է շարունակել դասավանդել և չխաղալ ֆիլմերում[3][4]։ Երբ նա Սան Սեբաստյանից վերադառնում է Մալագա, քաղաքապետ Ֆրանսիսկո դե լա Տորեն քաղաքային խորհրդի անունից նրան է հանձել «Քաղաքի վահան» մրցանակը[5]։

Պաբլոն Դաունի համախտանիշով երկրորդ դերասանն է, որն ստացել է միջազգային կինոմրցանակ (առաջինը՝ Պասկալ Դյուկուենն էր, որը 1996 թվականին Կաննում լավագույն տղամարդու դերի համար մրցանակը կիսել էր)[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Film prize for actor with Down's». BBC News. 2009 թ․ սեպտեմբերի 28. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Interview: "Down Syndrome is not a Disease, but Another Personal Characteristic"». DisabilityWorld.org. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=unknown-host (օգնություն)
  3. «Pablo Pineda: 'Hoy parezco Brad Pitt'». elmundo.es. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. «Pablo Pineda prepara unas oposiciones porque quiere "salir de casa"». LAVANGUARDIA. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  5. Fajardo, María (2009 թ․ սեպտեմբերի 28). «Pablo Pineda prefiere "tener los pies en la tierra al faranduleo"». cope.es. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.
  6. «Down's Syndrome actor wins award at San Sebastián film festival». ThinkSpain.com. 2009 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 28-ին.