Չուլիշման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չուլիշման
Chulyshman reka 01.jpg
Բնութագիր
Երկարություն241 կմ
Ավազանի մակերես16 800 կմ²
Ավազան13.01.01.001
Ջրի ծախս158 մ3
Ջրահոսք
ԱկունքՋուլուկու
 · Ակունքի տեղակայում50° 30′ 18″ հյուսիս, 89° 38′ 6″ հարավ
 · Բարձրություն2176 մ մ
ԳետաբերանՏելեցկոյե լիճ
 · Գետաբերանի տեղակայում51° 21′ 50″ հյուսիս, 87° 45′ 45″ հարավ
 · Բարձրություն436 մ մ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերBashkaus River? և Չուլչա
ԵրկիրՌուսաստան
ԵրկրամասԱլթայի Հանրապետություն
Գետը Վիքիպահեստում

Չուլիշման, գետ Ռուսաստանի Ալթայի հանրապետությունում։

Սկիզբ է առնում բարձր լեռնային Ջուլուկու լճից 50°29′22″ հյուսիս 89°42′22″ հարավ (G) (O), որը գտնվում է 2200 մետր բարձրության վրա և թափվում է Տելեցկոյե լիճը՝ համարվելով ամենախոշորը իր հոսանքով։ Գետի երկարությունը կազմում է 241 կմ, իսկ ավազանի տարածքը՝ 16800 կմ2[1]։ Միջին հոսանքի ժամանակ լայնությունը 30-50 մետր է, խորությունը մոտավորապես մեկ մետր։ Հոսում է քիչ բնակեցված տարածքներով։ Գետի երկարությամբ, այդ գյուղերի միջով կառուցվել է մայրուղի։ Այդ ճանապարհի ամենագեղեցիկ և միևնույն ժամանակ վտանգավոր վայրը Կատու-Յարիկն է։ Չուլիմանի հովտում բարձրությունը կազմում է 800 մետր։

Ջուրը սառն է, պղտորավուն, կապույտ կամ կանաչ երանգով։

Գետը հարուստ է ձկներով։ Բարձրադիր վայրերում լողում են ձամբռիկը, ատլանտյան օսմանը և սիբիրիյան լերկամորթիկը, միջին հոսանքում՝ ձամբռիկը, գետաձկնիկը, իսկ ներքևի հոսանքում՝ տայմենը, սիգը, ձամփռիկը, գայլաձուկը, պերկեսը, շերեփաձուկը և էլի ուրիշ ձկնատեսակներ։

Գետը զբոսաշրջիկների կողմից գտագործվում է որպես լողավազան, բարդության աստիճանը V—VI։ Չուլիշման գետի վրա, Կատու-Յարիկ անցման մոտակայքում, գտնվում են մի քանի զբոսաշրջային կայաններ։ Այդ շրջանում՝ Չուլիշման գետի վրա կախովի կամուրջ կա։ Հին կամուրջը, որը կառուցվել էր 1980 թվականին, հեղեղի պատճառով ոչնչացել է 2014 թվականի գարնանը։ Նոր կամուրջը օգտագործվում է 2015 թվականի աշնանից[2]։

Վտակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատու-Յարիկ լեռնանցքը, գտնվում է Չուլիշմանից 800 մետր ցածր
Չուլիշման գետի հովիտը, Ալթայի հանրապետություն
  • 7 կմ: Աչելման
  • 13 կմ: Կայրու
  • 22 կմ: Բաշկաուս — ձախ վտակ
  • 38 կմ: Ուստյուգիկո
  • 44 կմ: Կարասու
  • 47 կմ: Չուլչա — աջ վտակ
  • 69 կմ: գետ առանց անվանման
  • 78 կմ: Կուրկուրե
  • 83 կմ: Տայբուլգա
  • 103 կմ: Տեlելյու
  • 104 կմ: Ակսու
  • 107 կմ: Շավլա (Օնգուրաշ, Սայ-Գոնիշ)
  • 115 կմ: Սուկբակ (Սուբիկ, Կարա-Սու)
  • 116 կմ: Ստորին Կուլաշ
  • 118 կմ: գետ առանց անվանման
  • 120 կմ: Ադուլուկեմ
  • 124 կմ: Ելանդու
  • 128 կմ: Միջին Կուլաշ
  • 132 կմ: Բայդիշ
  • 133 կմ: Ստորին Տարտագայ
  • 135 կմ: Վերին Տարտագայ
  • 139 կմ: Փոքր Կարակեմ
  • 143 կմ: Վերին Կուլաշ
  • 145 կմ: Կարակեմ
  • 152 կմ: Մայրիկ
  • 153 կմ: Սաուդերտեմ
  • 159 կմ: Կուգանդու
  • 161 կմ: Մուշտուայրի
  • 164 կմ: Էբելյու
  • 166 կմ: Ուանդու
  • 172 կմ: գետ առանց անվանման
  • 182 կմ: Ուզուն-Օյուկ
  • 188 կմ: Տեպշիոյուկ
  • 195 կմ: գետ առանց անվանման
  • 197 կմ: գետ առանց անվանման
  • 198 կմ: Բագայաշ
  • 201 կմ: Տուստույոկ
  • 204 կմ: գետ առանց անվանման
  • 205 կմ: Մակատու
Կատունի և Բիյայի ավազանները

Ջրային ցուցակի տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի ջրային պետական ցուցմունքների տվյալներով լճի ջրային տնտեսության տեղամասը որոշ չափով պատկանում է Տելեցկոյե լճին։ Գետի ավազան Օբն է՝ մինչև Իրտիշ թափվելը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  2. Новости Горного Алтая
  3. «Государственный водный реестр РФ: Чулышман»։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-16-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]