Չեռնոյարովի տուն (Նովոչերկասկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեռնոյարովի տուն
Տեսակտեսարժան վայր, պատմական շենք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆովոչերկասկ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Չեռնոյարովի տուն (ռուս.՝ Дом Черноярова), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ և ճարտարապետության հուշարձան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Գտնվում է Մոսկովյան փողոց, 37[2] հասցեում[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկում պահպանված ճարտարապետական հուշարձան հանդիսացող փայտե սակավաթիվ տներից մեկը կառուցվել է XIX դարի կեսերին[2][4]։ Տունն ի սկզբանե պատկանել է պաշտոնյա Տ. Ֆ. Չեռնոյարովին[3]։ 1880-ական թվականներին այդ շենքում գտնվում էր նարոդովոլեցների ընդհատակյա տպարանը։ Նրանց անդամներից էր նաև տան սեփականատիրոջ` Չեռնոյարովի որդին։ Կազմակերպությունը ղեկավարել է Ե. Ի. Պետրովսկին, որը նախկինում սովորել է Խարկովի ինստիտուտում։ Նարոդնիկները Նովոչերկասկ քաղաքում կապեր ունեին Նիկոլայ Իվանովիչ Կիբալչիչի և Սոֆյա Լվովնա Պերովսկայայի հետ, որոնք գալիս էին այդ տուն[2]։ Տան ճակատին փակցված է տախտակ, որը վկայում է այս շենք նրանց այցելությունների մասին։

1992 թվականին շենքը ճանաչվել է ճարտարապետության հուշարձան և մշակութային ժառանգության օբյեկտ և պահպանվում է օրենքով[3]։ Այժմ շենքում գործում է «Մտերիմ մարդիկ» կարկանդականոցը[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան ճակատը զարդարված է անկյունային որմնասյուներով, պատուհանները հարդարված են երեսկալների օգտագործումով[2]։ Շենքը մեկհարկանի է, երեսպատված է փայտով։ Ունի բարձր ցոկոլային քարե հարկ։ Տանիքը քառալանջ է, ծածկված է հերձաքարով։ Պատուհանները նեղ են, ուղղանկյունաձև[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
  2. 2,0 2,1 2,2 2,3 Новочеркасск. Энциклопедия. — Новочеркасск: ООО «Издательство Новопринт»,2005. — 720 с. 1257 ил. — С.91-92
  3. 3,0 3,1 3,2 «Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 Жилой дом чиновника Т. Ф. Черноярова