Jump to content

Չեն Մուհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեն Մուհա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 21, 1921(1921-06-21)
ԾննդավայրQingtian, 浙江省, Թայվան
Մահացել էմայիսի 12, 2011(2011-05-12)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՊեկին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունMilitary and Political University of Resistance Against Japan?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱզգային Ժողովրդական Կոնգրեսի անդամ
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն
 Chen Muhua Վիքիպահեստում

Չեն Մուհա (չինարեն՝ 陈慕华, հունիսի 21, 1921(1921-06-21), Qingtian, 浙江省, Թայվան - մայիսի 12, 2011(2011-05-12)[1], Պեկին, Չինաստան), չինացի հեղափոխական-կոմունիստ և քաղաքական գործիչ, զբաղեցրել Է փոխվարչապետի, պետական խորհրդականի, արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարի, «ընտանիքի պլանավորման ազգային հանձնաժողովի» նախագահի, Չինաստանի ժողովրդական բանկի կառավարչի և Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահի պաշտոնները։ Նա Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամի տեղակալն է եղել, այն սակավաթիվ կանանցից մեկը, որը մտավ Չինաստանի բարձրագույն կառավարման մարմին։

Չեն Մուհան ծնվել է 1921 թվականին՝ Չինաստանի Հանրապետության ժամանակ Չժեցզյան նահանգի Ցինտյան գավառում։ Նրա հորեղբայրը Kuomintang օդային ուժերի սպա էր, որը օգնել է նրան միջնակարգ կրթություն ստանալ, բայց նա սիրել է կոմունիստի գործը, և 1938 թվականին՝ Երկրորդ չին-ճապոնական պատերազմի բռնկումից հետո, գնացել է Յանիան՝ կոմունիստների ռազմակայան։ Մուհան մորը ասել է, որ վեց ամսից կվերադառնա, սակայն չի կարողացել տուն վերադառնալ մինչև 1945 թվականի պատերազմի ավարտը, երբ մայրն արդեն մահացել էր[2]։

Չենը սովորել է ռազմական գործ Յանիանի ռազմաքաղաքական համալսարանում, որտեղ պայքարել Է Ճապոնիայի դեմ և անդամակցել Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը։ Նրա դասախոսների թվում էին Ջու Դան, Չեն Յունը և Օտտո Բրաունը (Չինաստանում հայտնի է որպես «Լի Դա»)։ Յանիանիում իրավիճակը շտկելու շարժման ժամանակ նա մշտական հետաքննության առարկա է եղել Kuomintang-ում գտնվող իր հորեղբոր պատճառով, չնայած հղի էր։ 1943 թվականին, երբ ծնվել է Մուհանի դուստրը նա ստիպված է եղել տալ իր դստերը[2]։ Հետաքննությունն ավարտվել է միայն Ջո Էնլայի միջամտությունից հետո։ Չինաստանի քաղաքացիական պատերազմի ժամանակ նա մի քանի աշխատանք է կատարել այնտեղի ռազմական շրջանում[2]։

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1949 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո Չենը աշխատել է տնտեսական ոլորտում 1950-ականներին՝ զբաղեցնելով պետական պլանավորման հանձնաժողովի տրանսպորտային բյուրոյի երկաթուղային տրանսպորտի և երկարաժամկետ պլանավորման վարչության պետի պաշտոնները[2]։ 1960-ականներին նա աշխատել է արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչությունում, որտեղ եղել է պատասխանատու աֆրիկյան երկրներին Չինաստանի արտաքին օգնության համար[2][3]։

Մշակութային հեղափոխության ժամանակ Չենը կոչվում էր «կապիտալիզմի ջատագով», մասամբ այն պատճառով, որ նա արտասահմանյան երկրների հետ աշխատող անձնակազմին առաջարկել է օտար լեզուներ սովորել։ Լուրեր էին պտտվում նաև, որ Չենը՝ Թայվանում Չինաստանի Հանրապետության Kuomintang փոխնախագահը, նրա հորեղբայրն էր։ Չեն Մուհայի եղբայրը նահատակվել է Հելանջան նահանգում[2]։

Չենը քաղաքականապես վերականգնվել է և 1970 թվականին նշանակվել արտաքին տնտեսական կապերի և առևտրի փոխնախարար՝ ուղղակիորեն ենթարկվելով վարչապետ Ջո Էնլային[2]։

1978 թվականին Չենը դարձել է փոխվարչապետ (իսկ 1982 թվականից հետո՝ փոխվարչապետի մակարդակով պետական խորհրդական), որն այդ ժամանակ ամենաբարձր ոչ պատվավոր պետական պաշտոնն էր, որը զբաղեցնում էր կինը[2]։ Որպես փոխվարչապետ՝ Չենը եղել է կարևոր գործիչ տնտեսական հարցերի, միջազգային առևտրի և արտաքին օգնության լուծման գործում[4]։

Երբ 1980-ականների սկզբին Չինաստանը սկսել էր կիրառել «ընտանիքի պլանավորման քաղաքականությունը», նա նշանակվել է «ընտանիքի պլանավորման» ազգային հանձնաժողովի ղեկավար[3]։ Նա նաև զբաղեցրել է արտաքին տնտեսական կապերի և առևտրի նախարարի պաշտոնը և վարել է արտահանման խթանմանն ուղղված քաղաքականություն, որի ծավալը գերազանցել է 30 միլիարդ ԱՄՆ դոլարը։ 1985 թվականին նշանակվել է Չինաստանի Ժողովրդական բանկի (NBC) կառավարիչ։ Նրա ղեկավարությամբ Չինաստանը դարձել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) անդամ 1986 թվականին։ Նա ԱԶԲ-ի, ինչպես նաև Աֆրիկյան զարգացման բանկի խորհրդի անդամ էր[2]։ 1988 թվականին՝ NBC-ում իր պաշտոնը թողնելուց հետո նա նշանակվել է Կանանց Համաչինական ֆեդերացիայի նախագահ[2]։

Չեն Մուհան եղել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի այլընտրանքային անդամ, այն սակավաթիվ կանանցից մեկը, որը մտավ Չինաստանի բարձրագույն կառավարման մարմին։ Չնայած Չան Չինը, Յի Չունը և Դենգ Յինչաուն նույնպես դարձան քաղբյուրոյի անդամներ, սակայն նրանք բոլորը Չինաստանի բարձրագույն ղեկավարների կանայք էին և ղեկավար պաշտոններ չէին զբաղեցնում[2]։ Նա հաջողությամբ հանդես է եկել քվոտաների ներդրման օգտին՝ Չինաստանի քաղաքական մարմիններում կանանց ներկայացվածությունը մեծացնելու համար[5]։

1940 թվականին, Չենը ամուսնացել է Չոն Յիի (չինարեն՝ 钟毅) հետ, որը Յանիանի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտ էր։ Չոնը ծառայել է որպես ռազմական հրամանատար 1960-ականներին, սակայն վաղ է թոշակի անցել վատառողջ լինելու պատճառով։ Նրանք ունեցել են չորս դուստր։ 1943 թվականին նա ստիպված է եղել հանձնել իր նորածին երկրորդ դստերը, երբ նա գտնվում էր հետախուզման մեջ՝ Kuomintang շարժման ընթացքում։ 1949 թվականին Չենը տասնամյակներ շարունակ փնտրել է իր դստերը, մինչև նրանք վերջապես վերամիավորվեցին 1975 թվականին[2]։

2011 թվականի մայիսի 12-ին Պեկինում 90 տարեկան հասակում հիվանդությունից մահացել է Չեն Մուհան։  Գլխավոր քարտուղար Հու Ջինհան և քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի բոլոր անդամները ներկա էին նրա հուղարկավորությանը։ Նրան մեծարել են որպես «կուսակցության գերազանց անդամ, կոմունիզմի գործի համար փորձված մարտիկ, պրոլետարական հեղափոխական, տնտեսության, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ականավոր առաջնորդ»[6]։ Նրան թաղել են Babaoshan Revolutionary գերեզմանատանը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Lee, Lily Xiao Hong; Stefanowska, A. D. (2003). Biographical Dictionary of Chinese Women. M.E. Sharpe. էջեր 69–71. ISBN 978-0-7656-0798-0.
  3. 3,0 3,1 3,2 Sarah Wang (2011 թ․ մայիսի 20). «Former Vice Premier of China Chen Muhua Dies». All-China Women's Federation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. Lampton, David M. (2024). Living U.S.-China Relations: From Cold War to Cold War. Lanham, MD: Rowman & Littlefield. ISBN 978-1-5381-8725-8.
  5. Stevenson, Alexandra (2022 թ․ հոկտեմբերի 19). «For Women in China's Communist Party, It's Lonely at the Top». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ փետրվարի 5-ին.
  6. 陈慕华同志遗体在京火化. Sohu (Chinese). 2011 թ․ մայիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2018-12-04-ին. Վերցված է 2024-06-28-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]