Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար
Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար | |
---|---|
Տեսակ | գերեզմանաքար |
Ստեղծում | 1790 |
Երկիր | Սերբիա |
Բնակավայր | Նովի Սադ |
Nadgrobni spomenik porodice Čanadi Վիքիպահեստում |
Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար, տեղադրվել է 1790 թվականին Սերբիայի Նովի Սադ քաղաքում։ Որպես մշակութային հուշարձան ներկայացնում է անշարժ մշակութային արժեք (համար՝ SK 1531)[1]։
Գտնվելու վայր և պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը գտնվում է Նովի Սադ քաղաքի կենտրոնում՝ Միխայիլ Պուպինի բուլվարի և Ժողովրդաական հերոսների փողոցի անկյունում, այն վայրի մոտ, որտեղ գտնվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, որը քանդվել է 1963 թվականին։ Այն կառուցվել է Բուդապեշտի կառավարիչների խորհրդի հավանությամբ, քանի որ քաղաքի իշխանությունները դեմ էին դրա կառուցմանը։ Հուշարձանը նախկինում գտնվել է եկեղեցու դարպասի մոտ։ Հաշվի առնելով, որ եկեղեցին քանդվել է, իսկ գերեզմանատունը՝ ավերվել, այս գերեզմանաքարը քաղաքի տարածքում գտնվող բնօրինակ հայկական միակ հուշարձանն է, որը վկայում է Նովի Սադում հայերի կյանքի մասին։ Հուշարձանը կանգնեցրել է հայկական եկեղեցու և համայնքի մեծ բարերար Սիմեոն Մելիք Չենազին՝ իր հանգուցյալ կնոջ՝ Ֆրանցիսկա Կլարա Տոմանովիչ Բեռնյակովիչի, նրանց դստեր՝ Անա Մարիա Կլարայի հիշատակին[1]։
Հայկական եկեղեցու համայնքի շենքի և եկեղեցու դարպասի տեղում նոր շենք կառուցելու պատճառով հուշարձանը տեղափոխվել է մի քանի տասնյակ մետր այն կողմ։ Սկզբում կառուցվել է նոր դամբարան, որտեղ տեղափոխվել են Չենազիների ընտանիքի անդամների մասունքները, ինչպես նաև նոր շենքի հիմքը փորելու ժամանակ հայտնաբերված գերեզմանների մասունքները[2]։
Ոսկորների պեղումները, որոնք իրականացվել են 2008-2016 թվականներին, ինչպես նաև դամբարանի կառուցումն իրականացրել են Մշակույթի հուշարձանների պահպանության քաղաքային ինստիտուտի փորձագետները[2]։
Գերեզմանում ընդամենը թաղվել են հայ համայնքի 91 անդամի ոսկորները, ինչպես նաև Չենազիների ընտանիքի անդամների ոսկորները։ Կմախքները տեղադրվել են 37 արկղերի մեջ՝ ժամանակակից հնագիտական եղանակով, ԴՆԹ գրառումներով[2]։
Մինչ դամբարանի վերևում հուշարձանը տեղադրելը, բուն դամբարանը և դրանում պահվող աճյունները 2019 թվականի սեպտեմբերին օծել է Նովի Սադի Մարիամ Աստվածածնի եկեղեցու հռոմեական կաթոլիկ հովիվը։ Այս կերպ Նովի Սադը հարգել է 18-19-րդ դարերի ընթացքում քաղաքի պատմության մեջ մեծ հետք թողած հայերի հիշատակը[2]։
Հուշարձանի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերեզմանաքարը, ինչպես նաև Չենազիների ընտանիքի դամբարանը, անհայտ քարագործի աշխատանք է, որը պատրաստված է վարդագույն քարից՝ 150x150x220 սմ չափսերով խորանարդի տեսքով։ Խորանարդի հորիզոնական նիստի եզրով դասավորված են վեց սիմետրիկ սպիտակ մարմարե գանգեր, որոնց վրա դրված է 100x100x21 սմ չափսերով վարդագույն մարմարե սալաքար։ Այդ սալաքարի վրա կենտրոնում դրված են սպիտակ մարմարից կերտված միաձուլված չորս սրտերի բարձրաքանդակներ, որոնց բարձրությունը 65 սմ է։ Սրտերին արված է «Անբաժանելի» մակագրությունը։ Խորանարդների կողքերին փորագրված տեքստերը և սրտերի զարդարուն տառերով արված գրությունները հին գերմաներենով են։ Հուշարձանի շուրջը հողի մեջ թաղված մարմարե բլոկների շարք է, որը տեսանելի է միայն վերևից՝ 202x30 սմ չափսերով[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հուշարձանի տեսքը՝ նախքան վերականգնումը (2013 թվականի լուսանկար)
-
Սիմեոն Մելիք Չենազի
-
Աննա Մարիա Կլարա Մելիք Չենազի
-
Ֆրանցիսկա Կլարա Տոմանովիչ Բեռնյակովիչ
-
Ֆրանցիսկա Յոզեֆա Տոմանովիչ
-
Հետին պլանում Նովի Սադի հայկական եկեղեցու տեղում կանգնեցված խաչքարն է
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Надгробни споменик Арменске породице Ченази у Новом Саду». Завод за заштиту споменика културе Града Новог Сада. Վերցված է 1. 6. 2020-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Кости новосадских јермена у новој гробници». Новости. Վերցված է 13. 6. 2022-ին.
- ↑ Лазић, Љиљана (2014.). Јерменска црква у Новом Саду (PDF). Нови Сад: Музеј града Новог Сада. Արխիվացված է օրիգինալից (PDF) 29. 09. 2020-ին. Վերցված է 1. 6. 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մշակույթի հուշարձանների պահպանության հանրապետական ինստիտուտ - Բելգրադ
- Մշակույթի հուշարձանների պահպանության հանրապետական ինստիտուտ - Բելգրադ/Անշարժ մշակութային արժեքների շտեմարան
- Հուշարձանների ցանկ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չենազիների հայ ընտանիքի գերեզմանաքար» հոդվածին։ |