Չելեքեն, թերակղզի Կասպից ծովի արևելյան ափին, Թուրքմենստանում։ Մինչև 1930-ական թվականներին կղզի էր, սակայն Կասպից ծովի մակարդակն իջնելուց հետո այն միացել է ափին և դարձել թերակղզի։ Տարածությունը մոտ 500 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 100 մ։ Գերակշռում են ավազներն ու աղուտները։ Արդյունահանում են նավթ, օզոկերիտ (լեռնամոմ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 688)։