Չափագիտության համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չափագիտության համաշխարհային օր, միջազգային մասնագիտական տոն։ Նշվում է մայիսի 20-ին։ Սահմանվել է Կշիռների և չափումների միջազգային կոմիտեի կողմից 1999 թվականի հոկտեմբերին՝ կոմիտեի 88-րդ նիստում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Renaud Goullioud՝ ՆԱՍԱ-ում Ռեակտիվ շարժման լաբորատորիայում ծրագրի ղեկավար

1875 թվականի մայիսի 20-ին Փարիզում կայացած դիվանագիտական-չափագիտական կոնֆերանսում 17 երկրի ներկայացուցիչների կողմից ստորագրվեց հայտնի մետրային հռչակագիրը՝ առաջին միջկառավարական համաձայնագիրը գիտատեխնիկական համագործակցության մասին, որը հիմք դրեց միակ միջազգային չափագիտական տարածության ստեղծմանը[1]։ Պայմանագրի բազմակողմանի ստորագրումը մեծ մասամբ հնարավոր է դարձել ռուս գիտնականների, մասնավորապես` Դմիտրի Մենդելեևի և ակադեմիկոսներ Օ.Վ. Ստրուվեի, Գ.Ի. Վիլադայի և Բ.Յակոբիի ջանքերի շնորհիվ։

Չափագիտության համաշխարհային օրվա նախաշեմին մամուլում հրապարակվում է չափ ու կշռի միջազգային բյուրոյի տնօրենի ուղերձը (2013 թվականից այդ պաշտոնը զբաղեցնում Է Մարտին Միլթոնը) չափագիտական հանրությանը[2]։

Տոնի կարգախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005՝ «Համաշխարհային վստահությունը հետազոտության միջոցով Միավորների միջազգային համակարգի շրջանակներում»
  • 2006՝ «Չափագիտությունը՝ ի նպաստ ամբողջ աշխարհի»
  • 2007՝  «Չափումներ մեր միջավայրում»
  • 2008՝ «Օլիմպիական խաղերն անհնար են առանց չափումների»
  • 2009՝ «Չափումներ առևտրի մեջ»
  • 2010՝ «Չափումներ գիտության և տեխնիկայի մեջ։ Կամուրջ դեպի նորարարություն»
  • 2011՝ «Չափումներ քիմիայի մեջ։ Քիմիական չափումներ մեր կյանքի, մեր ապագայի համար»
  • 2012՝ «Չափագիտություն անվտանգության համար»
  • 2013՝ «Չափումներ առօրյա կյանքում»
  • 2014՝ «Չափումները և էներգետիկ գլոբալ խնդիրը»
  • 2015՝ «Չափումներ և լույս»
  • 2016՝ «Չափումներ դինամիկ աշխարհում»[3]
  • 2017՝ «Չափումներ փոխադրամիջոցների համար»[4]
  • 2018՝ «Մշտական զարգացման մեջ՝ Միավորների միջազգային համակարգ»[5]
  • 2019՝ «Չափման միավորների միջազգային համակարգը սկզբունքորեն ավելի լավ է»[6] (անգլ.՝ The International System of Units — Fundamentally better»[7])
  • 2020՝ «Չափումներ համաշխարհային առևտրի համար»[8][9] (անգլ.՝ Measurements for global trade)
  • 2021՝ «Չափումներ առողջության համար»

2015[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին չափագիտության համաշխարհային օրն անցկացվել է «Չափումներ և լույս» կարգախոսի ներքո, քանի որ 2015 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է լույսի միջազգային տարի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Всемирный день метрологии — 20 мая. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
  2. Directors of the BIPM since 1875
  3. Паторей С.Всемирный день метрологии 2016. Послание Директора МБЗМ // Главный метролог. — 2016. — № 2. — С. 2.
  4. ««Измерения для транспорта». Такова тема Всемирного дня метрологии-2017»։ Ростест-Москва։ 2017-02-18։ Վերցված է 2017-05-20 
  5. Послание директора Международного бюро законодательной метрологии
  6. Эштреков С. Международная система единиц измерений – принципиально лучше // elgkbr.ru. — 2019. — 22 мая.
  7. «World Metrology Day 2019»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է 2017-02-01 
  8. Милтон М., Доннеллан Э. Приветствие директоров МБМВ и МБЗМ // Главный метролог. — 2020. — № 2. — С. 7.
  9. «World Metrology Day - 20 May 2020»։ www.worldmetrologyday.org։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-28-ին։ Վերցված է 2020-05-19 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кравченко Ю. В. 20 мая — профессиональный праздник метрологов // Мир измерений. — 2004. — № 8. — С. 104—105.
  • Крутиков В. Н. Навстречу всемирному дню метрологии // Главный метролог. — 2006. — № 2. — С. 2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]