Jump to content

Չար տղան (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չար տղան
ռուս.՝ Злой мальчик
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1883
Հրատարակվել էհուլիսի 23 (օգոստոսի 4), 1883

Չար տղան (ռուս.՝ Злой мальчик), Անտոն Չեխովի պատմվածքներից։ Գրվել է 1883 թվականին։ Տպագրվել է 1883 թվականին հուլիսի 23-ին «Օսկոլկի» ամսագրի 30-րդ համարում «Գարշելի տղան» վերնագրով և Անտոշա Չեխոնտե մակագրությամբ։

Հրապարակումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Չար տղան» պատմվածքը գրվել է 1883 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1883 թվականին «Օսկոլկի» ամսագրի № 30-ում հուլիսի 23-ին «Գարշելի տղան» վերնագրով (Պատմվածք փոքրիկ հովեկների համար), Ա. Չեխոտե ստորագրությամբ, ընդգրկվել է նաև Ադոլֆ Մարքսի հրապարակումներում։

Իր ստեղծագործությունների ժողովածուի համար Չեխովը կրճատել է պատմվածքը, հանելով տղայի կողմից մուրաբայի գողության և ճաշի տեսարանները։ Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն, չեխերեն և շվեդերեն։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարագրելով պատմությունը, քննադատ Լեոնիդ Օբոլենսկին նշել է այն տեսարանները, որոնք ցույց էին տալիս խայտառակությունը և ընտանեկան կյանքի քմահաճությունը[1]։

Պատմվածքի գործողությունը տեղի է ունենում ամռանը ամառանոցում։ Երիտասարդներ Իվան Իվանիչ Լապկինը և Աննա Սեմյոնովնա Զաբլիցկայան զբոսնում էին և գետի ափին ձուկ էին որսում։ Շուրջը ոչ ոք չկար և Լապկինը խոստովանեց աղջկան։

«Տեսնելով ձեզ, ես առաջին անգամ սիրեցի, սիրեցի կրքոտ»։

Սիրո խոստովանության հետ միաժամանակ նա աղջկան խորհուրդներ տվեց, թե ինչպես պետք է ճիշտ բռնել և քաշել կարթը։ Հանկարծ Աննա Սեմյոնովնան շարժվեց, ձուկը հետ ընկավ ջուրը, և Լապկինը պատահաբար բռնեց Աննայի ձեռքը և համբուրեց։ Նա հետ գնաց, սակայն արդեն ուշ էր։ Այդ ամենը նկատեց Աննա Սեմյոնովնայի եղբայրը՝ Կոլյան։ Նա այդ ամենը տեսնելով «հեգնական ժպտաց»։

Մեկ ռուբլու դիմաց տղան խոստացավ ոչ ոքի չասել տեսածի մասին։ Ռուբլին նա ստացավ, հետո նաև ստացավ Լապկինից ներկեր և գնդակ։ Այս ամենը նրա դուրը շատ եկավ, և նա սկսեց պարբերաբար հետևել երիտասարդներին։ «Նա սպառնում էր ասել բոլորին և դրա դիմաց նվերներ էր ստանում, սակայն այդ ամենով չէր բավարարվում։ Վերջիվերջո նա սկսեց խոսել գրպանի ժամացույցի մասին։ Եվ նա ստիպված դա էլ տվեց։

Այդ աշնանը Լապկինը Աննա Սեմյոնովնային առաջարկություն արեց, որից հետո նրանք փնտրեցին Կոլյային և կատարած արարքների համար քաշեցին նրա ականջները։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Чехов А. П. Злой мальчик// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. — М.: Наука, 1974—1982.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Одесский листок", 1900, № 173, 6 июля"

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]