Չարթվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարթվելի համայնապատկերը

Չարթվել (անգլ.՝ Chartwell), Ուինսթոն Չերչիլի չափահաս տարիքում բնակվելու հիմնական առանձնատան անվանումը։ Չերչիլը և իր կին Կլեմենտինան գնել են Ուեսթերհամից 2 կմ մղոն հարավ գտնվող այս տունը 1922 թվականին։ Ձեռք բերելուց հետո նրանք հիմնովին ձևափոխել և վերանորոգել են տունը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքում առանձնատունը կառուցված է եղել առնվազն արդեն 16-րդ դարի սկզբում և կոչվել է Ուոլ Սթրիթ ((անգլ.))[1]։ Այս տան մեջ է ժամանակավորապես բնակվել Հենրի VIII թագավորը, երբ նա հանդիպում էր Աննա Բոլեյնի հետ հարևան Հյուեր ամրոցում (անգլ.՝ Hever Castle)[2]։ Առանձնատունը հիմնովին վերանորոգվել և լայնացվել է 19-րդ դարում։ Համաձայն Ազգային ֆոնդի, այն դարձել է Վիկտորիական ժամանակաշրջանի ճարտարապետության ամենաանդուր օրինակներից մեկը[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 The National Trust, Chartwell, 1992, p.13
  2. The National Trust, Chartwell, 1992, p.12