Չարեքա անապատի վիմական արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում՝ Փիփ գյուղից 10 կմ հեռավորության վրա՝ Շամխոր գետի ձախ ափին գտնվող Չարեքա անապատի վիմական արձանագրությունները[1][2]՝

Արձանագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

# Պատկեր Արձանագրության գտնվելու հատված Արձանագրություն
1 Գավթի հարավային մուտքի վրա, 4 տող
  1. սՇնորհաւք ամենակալին Աստուծոյ կառուցաւ յանուն փրկչին վերնատունս, տեղի
  2. հոգւոյն ճշմարտի եկեղեցիս սուրբ և գաւիթ գովելի, ի հայրապետութեան
  3. շինեցաւ ձեռամբ տեսան Ներսիսի հանդերձ Հ եղբարց, ամէն, ի փըր
  4. կութիւն հոգոյ մերոց որք ընթեռնում՝ յիշեցէք մեզ ի Քս, ամէն. թվ. :ՌՃԼԳ։
2 Գավթի արևմտյան մուտքի վրա, 2 տող
  1. Սուրբ խաչս բարեխաւս տէր Մովսէսին Ներսսէսեանց, վասն փրկութեան հոգւոյ
  2. Բարխուտարին, որք բազում սիրով ետուն շինել զգաւիթ սուրբ եկեղեցւոյն։
3 Զանգակակատան մուտքի բարավորի վրա, 8 տող
  1. Կամօքն այ շինեցաւ զանգակատունս յանուն սրբոց հեշտակապետացն Միքայէ
  2. լի եւ Գաբրիէլի, ի հայրապետութեան Պետրոսի սրբազան կաթուղիկոսին ի
  3. տանս Աղուանից եւ յառաջնորդութեան սուրբ ուխտիս և անապատիս Չարեքայ
  4. Սարգիս վարդապետ, ձեռնտւութեամբ եւ աղօթիմք Հ միաբանից, կատա
  5. րումն եղեւ սբ խարանիս ի փառո Այ։ Արդ, ես Քրիստոսի ծառայ Սարգիս
  6. վարդապետս եւ աղօթաւոր եղբարքս շինեցաք զսուրբ կաթուղիկէս ի փրկութիւն
  7. հոգւոյ մերոց եւ ամենայն հետեւողաց, որք ընթեռնուք յիշեցէք զմեզ ի Քս
  8. թվ ՌՃ եւ Ը։
4 Հարանց մատուռի վրա, 6 տող
  1. Ի թուին հայոց ՌՃԺԶ ի հայրապետութեան տեառն Պետրոսի կաթուղի
  2. կոսին, ես Քրիստոսի ծառայ Սարգիս վարդապետս կանգնեցի զխաչս ի լու
  3. սաւորութիւն հոգւոյ իմոյ և ծնողաց իմոց տէր Յաւանէսին, Եղիսաբէթին և
  4. միաբանիցս, որք աստ կան հանգուցեալ, և ամենայն ողորմածաց մերոց,
  5. Քրիստոս Աստուած մեր Լուսաւորեսցէ հոգւով և մարմնով աստ և յաւրն դա
  6. տաստանին և որք ընթենուք յիշեցէք ի Քրիստոս զՄելքոն կազմաւղս։
5 Պարսպի մուտքի գլխին, 3 տող
  1. Ի թուին ՌՃԿԳ ես Մկրտիչ վարդապետս շինեցի պարիսպս, որ եղև
  2. խարջ ԻԸ թուման, Ովանէս վարդապետն տուաւ Ժ թուման, շինե
  3. ցաւ շխնաւթեամբ սորա։
6 Տապանաքարի վրա, որը գտնվում է եկեղեցու արևմտյան պատի մոտ, 1 տող

Այս է հանգիստ Դաւիթ եպիսկոպոսին թուին ՌՂԲ

7 Տապանաքարի վրա, որը գտնվում է եկեղեցու արևմտյան պատի մոտ, 1 տող

Սուրբ խաչս բարեխաւս է Դաւիթ եպիսկոսոսին հաւրն և ննջեցելոց։ թվ ՌՀ

8 Տապանաքարի վրա, որը գտնվում է եկեղեցու արևմտյան պատի մոտ, 1 տող

Սուրբ խաչս բարեխաւս է Մանուելի թվ ՌԿԶ

9 Տապանաքարի վրա, որը գտնվում է եկեղեցու արևմտյան պատի մոտ, 1 տող

Սուրբ խաչս բարեխաւս է Պետրում բէկին, Մակասարին։

10 Տապանաքարի վրա, որը գտնվում է եկեղեցու արևմտյան պատի մոտ, 1 տող

Այս է տապան Դաւիթ վարդապետին, որ փոխեցաւ առ Քրիստոս, թվ ՌՄՀԵ

11 Տապանաքարի վրա, որը գտնվում է եկեղեցու արևմտյան պատի մոտ, 1 տող

Տէր հատի զնեղութիւս տէր Մովսէսի, Ներսէսի, Օսէփանին և Պարխուդարի, ձեզ պահէ անփորձ աշխարհի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս.Գ. Բարխուդարյան, Դիվան հայ վիմագրության, 5հ, էջ 267-268
  2. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=36406