Չարաճճի տղա (քանդակ, Օսլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չարաճճի տղա
քանդակագործԳուստավ Վիգելանդ
տարիմոտ 1940
նյութբրոնզ
գտնվելու վայրՕսլո

«Չարաճճի տղա» քանդակ (նորվ.՝ Slem gutt), քանդակ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում[1]։

«Չարաճճի տղա» քանդակը Ֆրոգեն զբոսայգու ամենահայտնի քանդակներից է, ինչպես նաև Օսլոյի այցեքարտը։ Այն իրենից ներկայացնում է փոքրիկ տղայի արձան, որը իրեն պահում է չարաճճի ձևով։ Հեղինակը նորվեգացի հայտնի քանդակագործ Գուստավ Վիգելանդն է։ Ենթադրվում է, որ այն զբոսայգում տեղադրվել է մոտավորապես 1940 թվականին։ Պատրաստված է բրոնզից և ունի 43 սմ բարձրություն։ Իր գոյության ամբողջ ընթացքում քանդակը հաճախակի ենթարկվել է վանդալային հարձակման։ Նույնիսկ մեկ անգամ այն գողացել են, բայց ոստիկանության հաջողվել է արագորեն հայտնաբերել և վերադարձնել քանդակն իր տեղը։ Երեկոյան ժամերին քանդակը լուսավորվում է հատուկ լուամպերով, ինչը այն դարձնում է առավել հետաքրքիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]