Jump to content

Կարլենե Չաչանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Չաչանի Կարլենեից)
Կարլենե Չաչանի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1930(1930-12-25)
ԾննդավայրԱպարան
Մահացել է2012
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան և բանաստեղծ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Կարլենե Չաչանի (Կարլեն Արամի Չաչանյան, դեկտեմբերի 25, 1930(1930-12-25), Բաշ Ապարան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - 2012), բանաստեղծ, պատմական գիտությունների դոկտոր, ՀԳՄ քրդական մասնաճյուղի ղեկավար։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլենե Չաչանին ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 25-ին Ապարանի շրջանի Ավշեն գյուղում։ Ալագյազ գյուղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1948 թվականին նա ընդունվում է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Այն ավարտելուց հետո աշխատանքի է անցնում «Ռյա Թազա» թերթում՝ որպես մշակույթի և նամակների բաժնի վարիչ։ 1965 թվականին Կ. Չաչանին աշխատանքի է ընդունվում ՀԽՍՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտի քրդագիտության բաժնում՝ որպես կրտսեր գիտաշխատող[1]։

1969 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը», իսկ 2004 թվականին դոկտորական ատենախոսություն՝ «Հայ մտավորականության ավանդը քրդական մշակույթի և պատմության ուսումնասիրության գործում (1850-1990 թվականներ)» թեմաներով[2]։

Գիտնականը զեկուցումներով հանդես է եկել արևելագիտական և հայագիտական միջազգային բազմաթիվ գիտաժողովներում ու կոնֆերանսներում։

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարլենե Չաչանին երկար տարիներ ղեկավարել է ՀԳՄ քուրդ գրողների մասնաճյուղը։ Կարլենե Չաչանիի գրչին են պատկանում «Հերոս Ահմադը», «Վարդը», «Առյուծն ու աղավնին», «Սիրտն ու հայրենիքը» գրքերը[3]։

Կարլենե Չաչանիի գրական ստեղծագործությունների զգալի մասը մանուկների մասին է, դրանք ընդգրկված են դասագրքերում, ալմանախներում, իսկ մյուս թեմաների շարքում գերակշռում է հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդ։ [Բանաստեղծություններ] 1960։
  • Армянская периодическая печать о курдах, 1980.
  • Հայ մտավորականության դերը քրդական մշակույթի զարգացման գործում, 1987։
  • Ազե։ Բանաստեղծություններ և պոեմներ, 1988։
  • Հայ մտավորականության ավանդը քրդական մշակույթի և պատմության ուսումնասիրության գործում (1850-1990 թթ.), 2004:
  • Կարլենե Չաչանի, Ազատության ճանապարհով, Երևան, 2008[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խաչատրյան Հ.Հ. Գրական տեղեկատու, 1986։ էջ 253։
  2. «ANN/Groong - An Interview With Dr. Karlene Chachani». groong.usc.edu. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.
  3. «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարան, Չաչանի, Կարլենե Արամի».(չաշխատող հղում)
  4. «Institute of Oriental Studies». orient.sci.am. Վերցված է 2019 թ․ հունվարի 28-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասան Դերբոյան, «Վաստակաշատ գիտնականը» (Կարլենե Չաչանիի հիշատակին) պատմաբանասիրական հանդես №1, 2012, էջ 302-303
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարլենե Չաչանի» հոդվածին։