Չաումահալի պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաումահալի պալատ
Երկիր` Հնդկաստան
Քարտեզ
Քարտեզ

Չաումահալի պալատ կամ Չաումահալի պալատներ (տելուգու՝ చౌమహల్లా పాలస్), նիզամի պալատը, որը գտնվում է Հայդարաբադ քաղաքում։ Եղել է բնակավայր, և Ասաֆ Ջահիի դինաստիայի աթոռանիստը նրանց իշխանության օրոք։ Այստեղ են անցկացվել բոլոր պաշտոնական միջոցառումները՝ ներառյալ նիզմաների պաշտոն ստանձնելը և բրիտանացի գեներալ-նահանգապետի պատվին կազմակերպված ընդունելությունները։ Այժմ այն Հայդարաբադի նիզամների ժառանգ Մուկարամա Ջահի սեփականությունն է։ Նրա կինը՝ արքայադուստր Էզրան, 2000-ական թվականներին ամբողջությամբ վերանորոգել է պալատը՝ դրա վրա ծախսելով 100 միլիոն ռուփի[1][2]։ 2011 թվականի մարտի 15-ին նրան մշակութային ժառանգության պահպանության համար հանձնվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան մրցանակ[3]։ Պալատական համալիրը հանրության համար բացվել է 2005 թվականի հունվարին և այժմ գործում է որպես թանգարան[4]։

Անվանումը ձևավորվել է պարսկական Chahar ՝ «չորս», և արաբական Mahalat ՝ «պալատներ», բառերից[5]։

Պալատի շինարարությունը սկսվել է 1750 (1751) թվականի Հայդարաբադի երրորդ նիզամի՝ Սալաբատ Ջանգի կողմից[1][6] և ավարտվել է 1857-1869 թվականների միջև եղած ժամանակահատվածում՝ Հայդարաբադի ութերորդ նիզամ Ասաֆ Ջահ V-ի օրոք[4]։ Համարվում է, որ այն կառուցվել է Շահ Իրանի Սպահանի պալատի օրինակով[7]։ Շինարարության ընթացքում պալատի ճարտարապետության մեջ արտահայտվել է իրանական, հինդո-սարացինական, ռաջաստանական և եվրոպական ոճերի ազդեցությունը։

Սկզբում պալատը զբաղեցրել է 45 (180 000 մ2) ակր տարածք, բայց 1967-2001 թվականների միջև եղած ժամանակահատվածում տարածքը կրճատվել է մինչև 12 ակր (49 000 մ2)[1][8]։ Պալատական համալիրն իր մեջ է ներառում է երկու բակով չորս պալատ, հանդիսավոր ընդունելությունների դահլիճ (Դուրբար Հոլլ), ցայտաղբյուրներ և այգիներ։ Համալիրի հարավում է գտնվում նրա ամենահին մասը՝ չորս պալատները՝ Աֆզալ Մահալը, Մահտաբ Մահալը, Տահնիյատ Մահալն ու Աֆտաբ Մահալը, որոնք կառուցվել են նեոդասական ոճով։ Աֆտաբ Մահալը պալատներից ամենամեծն է և իրենից ներկայացնում է կորինֆական սյուներով եվրոպական ճակատամասով և ճաղաշար վերնաճակատով երկհարկանի շենք։ Հյուսիսային մասում գտնվում է Բարա Իմամը՝ սենյակների երկար միջանցքը, որին արևելյան կողմից հարում է կենտրոնական ցայտաղբյուրն ու լողավազանը և որտեղ առաջ գտնվել է համալիրի վարչական թևը։ Այն ունի մոնղոլական գմբեթներ ու կամարներ և պարսկական բազմաթիվ տարրեր, ինչպիսիք են՝ արհեստական մարամարից պատրաստված զարդերը։ Բարա Իմամի դիմաց է գտնվում նրան հայելային արտապատկերը՝ շինությունը, որի տարածքը մի ժամանակ օգտագործվել է որպես պաշտոնական անձանց համար հյուրասենյակներ։ Պալատի դարպասների վերևում տեղադրված է ժամացույց, որը աշխատում է արդեն 250 տարի։ Հյուսիսային կողմի ներքին բակում գտնվում է Հիլվատ Մուբարակը՝ հանդիսավոր ընդունելությունների դահլիճը, որտեղ անցկացվել է դուրբարը և այլ կրոնական ու խորհրդանշական ծիսակատարություններ։ Այստեղ մարմարյա հարթակի վրա գտնվում է նիզամի գահը[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 William Dalrymple (2008 թ․ փետրվարի 18). «Princess To The Rescue». Outlook (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  2. Mir Ayoob Ali Khan (2012 թ․ նոյեմբերի 20). «'Mukarram Jah in pink of health'». The Times of India (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  3. «UNESCO award for Chowmahalla Palace». The Hindu (անգլերեն). 2011 թ․ մարտի 14. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  4. 4,0 4,1 S. Girikumar An exhibition of photographs on a shoestring budget – some challenges and innovations(անգլ.) // 15th Triennial Conference : Сборник тезисов. — 2008. — С. 672-675. — ISSN 9788184243468.
  5. Alipta Jena (2013 թ․ օգոստոսի 15). «Heady brew of history». The Telegraph (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.
  6. Bilkees I. -Latif Forgotten. — Delhi: Penguin Books, 2010. — P. 116. — 220 p. — ISBN 9780143064541
  7. A. S. Bhalla Monuments, Power and Poverty in India: From Ashoka to the Raj. — I. B. Tauris, 2015. — P. 64. — 256 p. — ISBN 978-1784530877
  8. Navina Najat Haidar, Marika Sarda Sultans of Deccan India, 1500–1700: Opulence and Fantasy. — New York: Metropolitan Museum of Art, 2015. — P. 343. — 368 p. — ISBN 978-0300211108
  9. «About Us» (անգլերեն). chowmahalla.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]