Չանգաբանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չանգաբանգ
Տեսակլեռ
Երկիր Հնդկաստան
Աշխարհագրական
տեղադրություն
Գարհվալ
ԼեռնաշղթաՀիմալայներ
Մասն էԳարհվալ
Բարձրությունը ծովի մակարդակից6864 մետր
Հարաբերական
բարձրություն
260 մետր

Չանգաբանգ, լեռ Հնդկաստանի Ուտարկհենդ վարչատարածքում գտնվող գարխվալյան Հիմալայներում։ Այն Հնդկաստանի՝ բարձրությամբ երկրորդ Նանդա Դևի լեռան հյուսիսարևելյան հատվածը կազմող մի խումբ գագաթների մաս է հանդիսանում։ Առանձնապես զառիթափ և ժայռոտ գագաթ է, և այն բարձրանալու բոլոր ուղիները դժվարանցանելի են, սակայն կատարվել են մի քանի հանրահայտ վերելքներ։ Տեղագրական բարձր նշանակություն չունի, քանի որ ցածր է արևելքում իր հարևանությամբ գտնվող Կալանկա լեռից և շատ ավելի ցածր, քան անմիջական հարևանությամբ գտնվող շատ այլ գագաթներ, բայց ուղղաձիգ ժայռոտ պրոֆիլի շնորհիվ դարձրել է ավելի գրավիչ նպատակակետ, քան իր բարձրությամբ կդառնար։

Առաջին վերելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանգաբանգ առաջին անգամ բարձրացել է 1974 թվականի հունիսի 4-ին գեներալ լեյտենանտ Բալվանտ Սանդհուի և բրիտանացի լեռնագնաց Քրիս Բոնինգթոնի ղեկավարած արշավախումբը հարավարևելյան կողմից։ Սա լեռ բարձրանալու ամենադյուրին երթուղին է և այն քչերից մեկը, որը հիմնականում անցնում է ձյան/սառույցի միջով, ի տարբերություն ժայռամագլցմանան[1]։

Նշանավոր վերելքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուշագրավ վերելքների թվում են Հիմալայներում երբևէ կատարված ամենադժվար մագլցումները․

  • 1976 թվականին հարավարևմտյան կողմից Նաոկի Թոդան, Ակիրա Կոբայաշին, Մասահիդ Աիդան, Հարումի Օհնեն, Յուկիո Ասանոն և Տերույոշի Կարինոն (ճապոնական ալպյան ակումբ) 33 օրվա ջանքերից հետո հասել են լեռնագագաթգագաթ[2]։
  • 1976 թվականին արևմտյան կողմից Փիթեր Բորդմենը և Ջո Թասկերը գագաթ են հասել հոկտեմբերի 15-ին, որի համար պահանջվել է 25 օր։ Բորդմենի «Shining Mountain» գիրքը, որը նկարագրում էր վերելքը, 1979 թվականին արժանացել է գրականության համար Ջոն Լևելին Ռայսի մրցանակին[3]։
  • 1978 թվականին հարավային կողմից Վոյտեկ Կուրտիկան (Լեհաստան), Կրիստոֆ Զյուրեկը (Լեհաստան), Ալեք ՄաքԻնտայրը (Միացյալ Թագավորություն) և Ջոն Փորթերը (ԱՄՆ-Միացյալ Թագավորություն) գագաթ են հասել սեպտեմբերի 27-ին[4]։
  • 1981 թվականին իտալացիներ Ուգո Մաներան և Լինո Կոստիգլիան գագաթ են բարձրացել հարավային կողմից[5]։
  • 1997 թվականին հյուսիսային կողմից Էնդի Քեյվը, Բրենդան Մուրֆին, Միք Ֆոուլերը և Սթիվ Սուստադը կատարել են Չանգաբանգի առաջին վերելքը 1,600 մ (5,250 ֆուտ) երթուղով (իջնելիս Մուրֆին հայտնվել է ավալանշի տակ ու մահացել)[6]։
  • 1998 թվականին ամերիկացի Կառլոս Բուհլերը մի խումբ ռուսների (Անդրեյ Վոլկով, Անդրեյ Մարիև, Իվան Դուշարին և Պավել Չաբալինե) հետ հյուսիսային կողմից բացել է նոր երթուղի (VII 5.9 A4 WI4, 1580 մ)[7][8]

2006 թվականի հոկտեմբերի 12-ին մեքսիկացի երկու ալպինիստ՝ Անդրես Դելգադոն և Ալֆոնսո դե լա Պառան, նոր ճանապարհով են բարձրացել Չանգաբանգ։ Իջնելիս նրանք փոթորկի են հանդիպել և հոկտեմբերի 15-ին Հնդկաստանի լեռնագնացության ֆեդերացիայի կողմից պաշտոնապես անհայտ կորած հայտարարվել։ Չնայած եղանակային ծանր պայմաններին, նախնական փրկարարական աշխատանք է կատարվել, սակայն 2006 թվականի նոյեմբերի 8-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են եղանակի պատճառով[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Andy Fanshawe and Stephen Venables, Himalaya Alpine-Style, Hodder and Stoughton, 1995, 0-340-64931-3
  2. Toda, Naoki (1977). «Changabang, Southwest Ridge». American Alpine Journal. New York, New York, US: American Alpine Club. 21 (51): 248.
  3. Tasker, Joe (1977). «Changabang, West Wall». American Alpine Journal. New York, New York, US: American Alpine Club. 21 (51): 248–249.
  4. Porter, John (1979). «Bandaka and Changabang» (PDF). American Alpine Journal. New York, New York, US: American Alpine Club. 22 (53): 29–35. ISSN 0065-6925.. (available also internet version, see External links)
  5. «Changabang». Alpinist. , US. 1 (51): 30. 1982.
  6. Fowler, Mick (1998). «A Touch Too Much?». American Alpine Journal. Golden, Colorado, US: American Alpine Club. 40 (72): 53–68. ISBN 0-930410-78-5.
  7. Buhler, Carlos (1999). «Russian Style on Changabang». American Alpine Journal. Golden, Colorado, US: American Alpine Club. 41 (73): 106–113. ISBN 0-930410-84-X.
  8. Changabang-98
  9. El Universal Grafico Արխիվացված 29 Սեպտեմբեր 2007 Wayback Machine
  10. Everest News 11-08-2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]