Չայկովսկու տուն (Տագանրոգ)
Տեսակ | կառույց |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տագանրոգ |
Վայր | Տագանրոգ |
Առաջին հիշատակում | 1871 |
Հիմնադրված է | հունվարի 2, 1967 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Պաշտոնական կայք |
Չայկովսկու տուն (ռուս.՝ Дом Чайковского), հինավուրց առանձնատուն ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում (Հունական փողոց, 56), 1870-ական թվականների ճարտարապետական հուշարձան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի բանակի փոխգնդապետ Դ. Կալինովսկու պատվերով տան շինարարության նախագիծը պատրաստվել է 1871 թվականին ճարտարապետ Միխայիլ Պետրովի կողմից[1]։ Վարկած կա, որ կիսակառույց առանձնատունը, քարտային պարտքի դիմաց, անցել է վաճառական Սարանդինոյին, որը և ավարտել է շինարարությունը[1]։ 1880-1890-ական թվականներին շենքը հաշվառված էր Սարանդինոյի այրու անունով[1]։ 1883-1894 թվականներին տունը վարձակալում էր Նավագնացության և առևտրի ռուսական ընկերությունը՝ իր գործակալ՝ ծովային սպա Իպոլիտ Իլյիչ Չայկովսկու համար[1]։ Եղբորը հյուր է եկել մեծանուն կոմպոզիտոր Պյոտր Իլյիչ Չայկովսկին՝ կանգ առնելով այս տանը (1886, 1888, 1890)[1]։ 1898-1906 թվականներին առանձնատան տիրուհին էր արքունի խորհրդական Յ. Ի. Տարխովի կինը, իսկ 1915-ին՝ գեներալ-մայոր Կ. Պ. Ռետիվու կինը[1]։
1920-1966 թվականներին այստեղ գործել է մանկական № 1 հիվանդանոցի մի մասը, 1966-1974 թվականներին՝ УНР-100 շինարարական կազմակերպությունը[1]։ 1974 թվականից մինչ օրս շենքը զբաղեցնում են Չեխովի անվան քաղաքային Կենտրոնական գրադարանի նոտա-երաժշտական և արտասահմանյան բաժինները, կամերային համերգային դահլիճը, Պ. Ի. Չայկովսկու սենյակ-թանգարանը՝ «Երաժշտության տուն» ընդհանուր անվանումով[1]։
Շենքի ներկայիս տեսքը տարբերվում է սկզբնականից. Տագանրոգին հասած Ղրիմի երկրաշարժի (1927) ալիքը վնասել է ձախ թևի մի մասը, որն ավելի ուշ քանդվել է[1]։ Վերակառուցման ժամանակ (1974-1976) աշտարակի սրաձողին տեղադրվել է առագաստանավի տեսքով հողմացույց (հեղինակ՝ նկարիչ Յ. Ս. Յակովենկո), որը նախկինում երբեք չի եղել[1]։ Շենքը պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում է։ Ա. Պ. Չեխովը 1895 թվականին գրել է եղբորը. «Եթե ես հարուստ լինեի, անպայման կգնեի այն տունը, որտեղ ապրել է Իպոլիտ Չայկովսկին»։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առանձնատունը կառուցված է կարմիր աղյուսից, ունի ձեղնահարկ, պսակված է սրածայրով ռոմանտիկ ատամնավոր աշտարակով։ Սլաքաձև պատուհանները շենքը նմանեցնում են միջնադարյան ամրոցի (մոդեռն, նեոգոթիկա)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Չայկովսկու տունը
-
Չայկովսկու տունը, 2008
-
Չայկովսկու տունը, 2008
-
Հողմացույցը. գոյություն է ունեցել 1976-2009 թվականներին
-
1976 թվականին թանգարանը բացելու հուշատախտակ
Տան անվանի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իպոլիտ Իլյիչ Չայկովսկի (1843-1927), ծովակալության գեներալ-մայոր
- Պյոտր Իլյիչ Չայկովսկի (1840-1893), ռուս կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ
Ներկա վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին վերանորոգումը, որին ենթարկվել է շենքը, կատարվել է 2009-2010 թվականներին Ա. Պ. Չեխովի 150-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում[2]։ Վերականգնման ընթացքում տան աշտարակի վրա կառուցվել է արևնակ (բելվեդեր)։ Տունը 1976 թվականից զարդարող առագաստանավի տեսքով հողմացույցը ապամոնտաժվել է։ Հնության ջատագովներին ցնցել է փայտե պատուհանների մեծամասնության փոխարինումը մետաղապլաստե ապակեկալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бельведер Дома Чайковских. Արխիվացված 2017-03-18 Wayback Machine Виртуальная панорама Արխիվացված 2017-03-18 Wayback Machine