Jump to content

Ուրվականների տունը 3D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրվականների տունը 3D
հինդի՝ हॉन्टेड – 3डी
Երկիր Հնդկաստան
Ժանրսարսափ ֆիլմ[1]
Թվական2011
Լեզուհինդի
ՌեժիսորVikram Bhatt?[1]
ՊրոդյուսերVikram Bhatt?
ԴերակատարներTia Bajpai?, Achint Kaur? և Arif Zakaria?
ՕպերատորPravin Bhatt?
ԵրաժշտությունChirantan Bhatt?
Տևողություն143 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ուրվականների տունը 3D (հինդի՝ हॉन्टेड – 3डी, անգլ.՝ Haunted – 3D), սարսափ ժանրի հնդկական ստերեոկինո[2], որի ռեժիսորը, պրոդյուսերը, սցենարիստը հանդիսանում է Վիկրամ Բհատը։ Ֆիլմը թողարկվել է 2011 թվականի մայիսի 6-ին։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում լեռներում տեղակայված Գլեն Մանորի առանձնատանը, որն ուներ անցյալի գաղտնիքներ և այնտեղ այցելում էին ուրվականները։ Ֆիլմի գլխավոր հերոս Ռեհանը մեկնում է այնտեղ, որպեսզի հաստատի առանձնատան գնման գործարքը, որը սկսել էր դեռևս նրա հայրը։ Ինչ որ մի խորհրդավոր ուժ այս գործարքը վտանգի է ենթարկում։ Եվ նա սկսում է իր հետաքննությունը, որի արդյունքում սիրահարվում է։

  • Միմոխ Չակրաբորտի՝ Ռեհան
  • Տիա Բաջպաի՝ Միրա
  • Աչինտ Կաուր՝ Մարգարետ Մալինի
  • Արիֆ Զաքարիա՝ պրոֆեսոր Իյեր
  • Կրիշա Բհատ՝ Սթիվենս
  • Պրաչի Շահ՝ միսիս Սթիվենս
  • Մոհան Կապուր՝ բանտարկյալ
No.ԱնվանումԿատարողներՏևողություն
1."Jaaniya"Siddharth Basrur5:07
2."Mujhe De De Har Gum Tera"Siddharth Basrur4:58
3."Sau Baras"Տիա Բաջպաի5:05
4."Tera Hi Bas Hona Chahoon"Ջոջո, Najam Sheraz5:39
5."Tum Ho Mera Pyaar"KK, Suzanne D'Mello5:06
6."You're So Beautiful"Նիկհիլ դը Սոուզա4:30

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը արժանացել է տարբեր քննադատությունների։ «Թայմս օֆ Ինդիա» հեղինակավոր թերթը հինգ աստղից երեք աստղ է գնահատել ֆիլմին[3]։ Հնդիկ քննադատ և լրագրող Տարան Ադարշը «Bollywood Hungama» կայքում ֆիլմին գնահատել է երեք ու կես աստղ[4]։ «Ինդիան էքսպրես» օրաթերթից Շուբրա Գուպտան ֆիլմին գնահատել է միայն երկու աստղ[5]։ Նյու Դելիի Հեռուստատեսության կինոքննադատ Անուպամա Չոպրան այն նկարագրել է որպես զվարճալի սարսափ ֆիլմ, որն ավելի լավ է աշխատում, քան կատակերգությունը։ Պրիտի Արորան Rediff.com վեբ պորտալի ֆիլմին տվել մեկ ու կես աստղ և հայտարարել է, որ ֆիլմն առանձնապես նոր բան չի ցույց տվել այդ ժանրում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 http://www.imdb.com/title/tt1887763/
  2. ↑ Vikram Bhatt’s Haunted — India’s First Stereoscopic 3D Film(անգլ.)
  3. ↑ «Haunted 3D Movie Review». Times of India (անգլերեն). 2011 թ․ մայիսի 5. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  4. ↑ Adarsh, Taran (2011 թ․ մայիսի 5). «Haunted - 3D: Movie Review» (անգլերեն). Bollywood Hungama. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
  5. ↑ Gupta, Shubhra (2011 թ․ մայիսի 6). «Haunted». Indian Express (անգլերեն). Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.