Ուրիշի անունը
Երկիր | ![]() |
---|---|
Ժանր | դետեկտիվ ֆիլմ, դրամա, ռազմական ֆիլմ և դետեկտիվ |
Ռեժիսոր | Իոսիֆ Շուլման |
Սցենարի հեղինակ | Միխայել Բրեյման |
Օպերատոր | Օլեգ Ավդեև |
Երաժշտություն | Henrykh Vagner? |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 85 րոպե |
«Ուրիշի անունը» (ռուս.՝ «Чужое имя»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Իոսիֆ Շուլմանը 1966 թվականին։
Սուժետ
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներ, պատերազմը վաղուց ավարտվել։ Օլգան, որի ամուսին Վիկտոր Իլյինը անհայտ կորել է ռազմաճակատում, և ում նա համարում է մահացած, ճամփեզրի սրճարանում հանդիպում է Բուտկևիչի ավտոշարասյան ղեկավարին, որը նրան ասում է, որ իր մոտ աշխատում է ավտոբուսի վարորդ, որի անունն ու ազգանունը նույնն է, ինչ նրա ամուսնունը։ Բուտկևիչը կազմակերպում է նրանց հանդիպումը, բայց Օլգան չի ճանաչում այդ մարդուն։ Այս տարօրինակ դեպքի մասին Բուտկևիչը հայտնում է ծանոթ դատախազ Գլեբովին, որը պարզում է, որ դա Իլյինը չէ, այլ Սերգեյ Դրոբենյան, որը պատերազմից առաջ դատվածություն է ունեցել գողության համար, պատերազմի ժամանակ հայտնվել է տուգանային գումարտակում և անհետացել...
Սա պատմություն է մի մարդու մասին, որը պատերազմից առաջ եղել է մանր գող։ Բանտում տեղի ունեցած հանդիպումը ընդհատակյա, ֆաշիզմի դեմ պայքարող մարտիկի հետ ուղղել է նրան, սխրանքի ունակ դարձրել։ Հանգամանքները այնպես են դասավորվել, որ նա ստիպված է եղել վերցնել ընդհատակայինի անունը, և այժմ, քսանհինգ տարի անց, քննչական մարմինները բախվել են այս տարօրինակ փոխարինմանը...
Բնօրինակ տեքստ (ռուս.)Это история человека, который до войны был мелким жуликом. Встреча в тюрьме с подпольщиком, борцом против фашизма, распрямила его, сделала способным на подвиг. Обстоятельства сложились так, что он вынужден был взять имя подпольщика, и вот теперь, через двадцать пять лет, следственные органы столкнулись с этой странной подменой…
— «Սովետսկի էկրան», 1967 թվական
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրի Սարանցև – Վիկտոր Պոլիկարպովիչ Իլլին / Սերգեյ Դրոբենյա, ավտոբուսի վարորդ
- Եվգենի Տաշկով – դատախազ Նիկոլայ Իլյիչ Գլեբով
- Վլադիմիր Բալաշով – Սերգեյ Դմիտրիևիչ Տյուրին
- Կլարա Լուչկո – Օլգա Պավլովա
- Պավել Պանկով – Վասիլի Ստեպանովիչ Բուտկևիչ, ավտոբազայի տնօրեն
- Աննա Դուբրովինա – Կատյա, վարորդ Իլյինի կինը
- Պավել Կորմունին – Միխայիլ Պավլով, Օլգայի երկրորդ ամուսինը
- Ալեքսեյ Սաֆոնով – իսկական Վիկտոր Պոլիկարպովիչ Իլյին, ֆաշիստների կողմից տանջահար արված խորհրդային հետախույզ
- Սերգեյ Կալինին – Ռոժկով, ձկնորս, պարտիզանական կապավոր
- Ալգիմանտաս Մասյուլիս – Յոհան
- Ռոման Ֆիլիպով – գերմանացի ուղեկցորդ
- Պավել Մոլչանով – Ալեքսեյ Պետրովիչ
- Բորիս Վլադոմիրսկի – Պավել Ֆեոդորովիչ
- Նադեժդա Սամսոնովա – ավտոբուսի ստուգիչ
- Ելենա Մաքսիմովա – տատ
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ում ֆիլմը դիտել է 18,7 մլն հանդիսատես (30-րդ տեղը 1967 թվականի կինովարձույթում)[1]։
«чрезвычайно благодарная именно для детективного кинематографа» — позволяла сделать большее:
«Սովետսկի էկրան» հանդեսը ֆիլմն անվանել է թույլ դետեկտիվ, չնայած սյուժետային իրավիճակը՝ «չափազանց բարենպաստ հենց դետեկտիվ կինեմատոգրաֆի համար», թույլ էր տալիս անել ավելին.
Ինձ թվում է, պարզապես նորմալ պրոֆեսիոնալիզմը, սյուժետային ալիքի հմուտ ընթացքը բավական կլիներ, որպեսզի կինոնկարը օգտակար և ոչ պակաս հետաքրքիր ստացվեր։ Այնուամենայնիվ, Նորաձևության հակումը տիրել է ռեժիսորին։ Եվ որտեղ բազմաբնույթ ակնարկների մառախուղը ցրվում է, բացվում են այնպիսի մաշվածության և առօրեկանության դրոշմներ, որ միայն ձեռքերը կարելի է թափահարել։ Իսկ հետաքրքրականությունը մի բան է, առանց որի դետեկտիվ ֆիլմը չի կարող գոյություն ունենալ, որը միանգամայն հստակ կանխորոշված է սյուժեի, լարված, վաղեմի գաղտնիքի բացահայտման վրա հիմնված։ Այն չկա ընդհանրապես։ «Ուրիշի անունը» դիտելը տանջալի է, ձանձրալի:— Սովետսկի էկրան, 1967 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Общий список лидеров советского кинопроката по годам (1962—1969) // kinanet.livejournal.com
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Чужое имя // Советские художественные фильмы: 1966—1967. — М.: Нива России, 1995. — стр. 125
- О фильме см. История белорусского кино: 1945—1967. — М.: Накуа и техника, 1970. — 256 с. — стр. 79-80
- Манаева Д. — Если бы не сглаживать конфликтов (Худож. фильм «Чужое имя») // Советская Белоруссия, 3 августа 1966
|