Միզանյութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ուրաեզից)
Միզանյութ
Изображение химической структуры
Քիմիական բանաձևCH₄N₂O
Մոլային զանգված1,0E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն1,32 գ/սմ³ գ/սմ³
Իոնիզացման էներգիա1,6E−18 ջոուլ[2] կՋ/մոլ
Հալման ջերմաստիճան132,7 °C[2] և 134 °C[3] °C
Եռման ջերմաստիճան174 °C °C
Գոյացան էնթալպիա−333,3 կՋ/մոլ կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
pKa0,18[4]
Բյուրեղային կառուցվածքտետրագոնային համակարգ
Դասակարգում
CAS համար57-13-6
PubChem1176
EINECS համար200-315-5
SMILESC(=O)(N)N
ЕС200-315-5
RTECSYR6250000
ChEBI1143
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Միզանյութ, կարբամիդ, H2NCONH2, ածխաթթվի երկամիդը, կարբամինաթթվի ամիդը։

Անգույն, անհոտ բյուրեղներ են, հալվում են 132,7 °C-ում, լուծվում՝ ջրում, սպիրտում, հեղուկ ամոնիակում և ծծմբական անհիդրիդում։ Հայտնաբերել է ֆրանսիացի քիմիկոս Ի․ Ռուելլը (1773), մեզում, սինթեզել է (ամոնիումի ցիանատից) Ֆ․ Վյոլերը (1828)։ Միզանյութը տաքացնելիս քայքայվում է, ջրային լուծույթներում դանդաղ հիդրոլիզվում մինչև C02 և NH3։ Խիստ ռեակցիունակ է։ Թթուների հետ առաջացնում է աղեր (օրինակ, C0(NH2)2HN03), սպիրտների հետ՝ ուրետաններ, բազմաթիվ նյութերի հետ՝ կոմպլեքսային միացություններ։ Կոնդենսանում է մրջնալդեհիդի հետ, ենթարկվում է ալկիլման և ացիլման։ Մարդու և ողնաշարավորների մեծ մասի մոտ սպիտակուցային փոխանակության վերջնական արդյունքն է․ մասնակցում է օրգանիզմում ջրային ռեժիմի կարգավորմանը։ Առաջանում է լյարդում, սպիտակուցների քայքայման վերջնանյութերից (NH3 և C02)։ Հայտնաբերված է մեզի, արյան, թքի, ավշի, կաթի մեջ և այլ հեղուկներում ու հյուսվածքներում։ Առողջ մարդու արյան մեջ միզանյութի պարունակությունը 18–38 մգ 1100 մլ է, մեզում կախված է սննդում սպիտակուցների քանակից և բաղադրությունից։ Արտաթորվում է երիկամների և քրտնագեղձերի միջոցով (մարդու օրգանիզմից օրական հեռանում է 25–30 գ միզանյութ)։ Երիկամների ֆունկցիայի խանգարման և հյուսվածքային սպիտակուցների քայքայումն արագացնող հիվանդությունների դեպքում Միզանյութի պարունակությունը արյան մեջ ավելանում է (ուրեմիա)։ Արդյունաբերության մեջ միզանյութ ստանում են ամոնիակից և ածխաթթու գազից՝ սինթեզով (160–200 °C, 100–400 մթն)։ Օգտագործվում է կարբամիդային խեժերի, ներկանյութերի, պարարտանյութերի, ցիանատների, քնաբեր դեղամիջոցների են արտադրության համար։ Միզնյութը արժեքավոր ազոտական պարարտանյութ է (պարունակում է 46% ազոտ)։ Միզանյութը որպես սպիտակուցների փոխարինող ավելացվում է կերերին, քանի որ որոճողների գանձակում գտնվող մանրէները միզանյութից սինթեզում են սպիտակուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միզանյութ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 532