Ուսուցման տեխնիկական միջոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուսուցման տեխնիկական միջոցներ ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ուսուցման ընթացքում ինֆորմացիայի հաղորդման և մշակման համակարգեր, սարքեր ու սարքավորումներ։ Ըստ նշանակության դասակարգվում են ինֆորմացիոն, ստուգիչ, ուսուցանող ուսուցման տեխնիկական միջոցներ․։ Ինֆորմացիոն ուսուցման տեխնիկական միջոցները հիմնականում լսողա-տեսողական են։ Ստուգիչ ուսուցման տեխնիկական միջոցներով որոշում են ուսուցման նյութի յուրացման աստիճանը և որակը՝ ուսուցման բոլոր փուլերում։ Ստուգումը ուսման պրոցեսի անքակտելի մասն է և ապահովվում է սովորողի ու սովորեցնողի փոխադարձ կապը։ Ստուգիչ սարքերի օգնությամբ պարզում են ուսուցման ընթացիկ նյութի որոշ ծավալի յուրացման աստիճանը և անցկացնում ուսման պրոցեսի որոշակի փուլում ձեռք բերված գիտելիքների ամփոփիչ ստուգում։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում գործում են ստուգիչ սարքերով կահավորված դասարաններ և լսարաններ, որոնցում դասախոսը ղեկավարում է ստուգման ընթացքը, վիճակագրական անհրաժեշտ տվյալներ ստանում ուսուցանվող նյութի յուրացման խորության վերաբերյալ։ Ուսուցման տեխնիկական միջոցներին առաջադրվող պահանջներին առավել ամբողջական համապատասխանում են ուսուցանող ավտոմատացված համակարգերը, որոնք, հնարավորություն են ընձեռում օգտվել արագագործ ԷՀՆ-ներից։ ՈԻԱՀ-ի կիրառումր լուծելի է դարձնում մանկավարժության մի շարք հիմնական խնդիրներ, գլխավորր ընդհանուր կրթության պայմաններում ուսուցման անհատականացումն է, ընդունակությունների և ճանաչողական գործունեության նկատմամբ սովորողների ստեղծագործական ակտիվության զարգացումը, ուս–մեթոդական նյութի միասնականացումը՝ լավագույն դասատուների փորձը տարածելու նպատակով։ Ինֆորմացիայի արտացոլման սարքերով դասասենյակների կահավորումը հնարավորություն է ընձեռնում երկխոսել ԷՀՄ–ների հետ, ինչն առավել մոտ է սովորող–դասատու հարաբերության բնական ձևին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png