Ուսուցիչները (ֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսուցիչները
ֆր.՝ Les Profs
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Ժանրկատակերգություն
Թվական2013
ՊրեմիերաԱպրիլի 17, 2013
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՊիեռ Ֆրանսուա Մարտին Լավալ
ՊրոդյուսերՌոմեն Ռոյտման
Սցենարի հեղինակՊիեռ Ֆրանսուա Մարտին Լավալ
ԴերակատարներԷլիս Դավիդ, Amine Lansari?, Arnaud Ducret?, Քրիստիան Կլավիե[1], Claire Chazal?, Դոմինիկ Պինոն, Էրիկ Նագար, Ֆրանսուա Մորել, Fred Tousch?, Gabriel Bismuth-Bienaimé?, Գրեգոր Բոննե, Իզաբել Նանտի[1], Ժան-Լուի Բարսելոնա, Joana Person?, Kev Adams?[1], Մարի Լաուր Դեսկուրլյու, Nicolas Beaucaire?, Philippe Duclos?, Պյեր-Ֆրանսուա Մարտեն-Լավալ[1], Raymond Bouchard?, Solène Hébert?, Stéfi Celma?, Stéphane Bak? և Yves Pignot?
ԵրաժշտությունՄաթյո Գոնե
ՄոնտաժՏիբո Դաբադ
ՆկարիչներՂեժի Բլոնդո
Նկարահանման վայրԼոնժյումո[2]
ԿինոընկերությունLes Films du 24
Տևողություն88 րոպե
Բյուջե12 000 000 եվրո
ՀաջորդSerial Teachers 2?
IMDbID 2276778
 Les Profs (film) Վիքիպահեստում

«Ուսուցիչները» (ֆր.՝ Les Profs), ռեժիսոր Պիեռ Ֆրանսուա Մարտին Լավալի 2013 թվականին նկարահանված ֆրանսիական կատակերգություն՝ հիմնված Պիկայի և Էռոկի համանուն մուլտֆիլմի վրա։

Ֆիլմը կինոթատրոններում ցուցադրվելու առաջին շաբաթվա ընթացքում ունեցել է ավելի քան 1 000 000 հանդիսատես, իսկ ընդհանուր դիտումների թիվը Ֆրանսիայում կազմել է 3 953 481[3][4][5][6][7]։

2015 թվականին նկարահանվել է ֆիլմի երկրորդ մասը՝ «Ուսուցիչները 2» (ֆր.՝ Les Profs 2

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժյուլ Ֆեռի ավագ դպրոցը, ունենալով ընդամենը 12 % առաջադիմության մակարդակ, համարվում էր Ֆրանսիայի ամենավատ ավագ դպրոցը։ Կրթության նախարարության աշխատակիցը, ով ցանկանում էր, որ դպրոցը փակվի, թաքցնելով իր իրական մտադրությունները, խորհուրդ է տալիս դպրոցի տնօրենին աշխատանքի ընդունել երկրի ամենավատ ուսուցիչներին՝ համոզելով, որ այդ յուրօրինակ մեթոդը կօգնի բարելավել դպրոցի առաջադիմության մակարդակը մինչև 50 %։ Հետևելով Կրթության նախարարաության աշխատակցի խորհրդին տնօրենն աշխատանքի է ընդունում 7 վատագույն ուսուցիչների, որոնցից յուրաքանչյուրը օգտագործում է դասավանդման սեփական տարօրինակ մեթոդոլոգիան։ Սերժ Կուտիրոն (աշակերտների կողմից անվանված Տիրոկու) հիանալի մաթեմատիկոս է, բայց ոչինչ չգիտի դասավանդման մասին։ Բնավորությամբ շատ ծույլ է, ինչն ապացուցվում է ֆիլմում արած նրա մի շարք արտահայտություններով, ինչպես օրինակ.

Այսօր դուք կհնարեք մի վարժություն, կլուծեք այն, ինքնուրույն այն կստուգեք՝ պահպանելով կատարյալ լռություն։

Գլեդիսը անգլերենի ուսուցչուհին է, որը բռնապետական հակումներ ունի և չի ենթարկվում կարգապահական ոչ մի կանոնի. զայրանալիս հարվածում է աշակերտներին կավիճի կտորներով։ Ալբեղը քիմիայի ուսուցիչն է, ով դասերի ընթացքում կատարում է մի շարք տարօրինակ, անիմաստ և վտանգավոր փորձեր, որոնց մեծամասնությունն ավարտվում է պայթյունով։ Ամինան ֆրանսերենի ուսուցչուհին է, ով լինելով չափազանց գրավիչ, չի կարողանում աշակերտների ուշադրությունը սևեռել դասին։ Էրիկը ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, ով հրաժարվում է դասավանդման ընդունված մեթոդներից և ստիպում աշակերտներին կատարել վտանգավոր վարժություններ։ Մորիսին փիլիսոփայության ուսուցիչն է, ում անհնար է հասկանալ` բացառությամբ, երբ նա ալկոհոլի ազդեցության տակ է։ Անտուան Պոլոշոնը պատմության ուսուցիչն է, ով հանդիսանում է Նապոլեոնի մեծ երկրպագու և ամբողջ դասին խոսում է միայն նրա մասին։

Առաջին եռամսյակի ընթացքում, տեսնելով օրեցօր վատթարացող արդյունքները և աշակերտների ծնողների դժգոհությունը, տնօրենը որոշում է ուսուցիչներին ստիպել գործել համաձայն դասավանդման ստանդարտ մեթոդների։ Դրանից հետո Կրթության նախարարության աշխատակիցը, տեսնելով առաջադիմության բարելավումը, համոզում է տնօրենին, որ նախնական նպատակն իրագործելու համար անհրաժեշտ է ուսուցիչներին տալ կատարյալ ազատություն։ Ժամանակն անցնում է, բայց արդյունքները շարունակում են վատթարանալ այնքան, որ փորձնական քննությունը կարողանում է հանձնել աշակերտների ընդամենը 3 %-ը։

Մտածելով, որ դպրոցի փակումն արդեն անխուսափելի է նախարարության աշխատակիցը տնօրենին պատմում է իր իրական նպատակի մասին։ Պոլոշոնը լսում է այդ խոսակցությունը և տեղեկացնում մյուս ուսուցիչներին։ Նրանք որոշում են անել ամեն ինչ՝ դպրոցը փրկելու համար։ Այդ նպատակով նրանք գողանում են քննական թեստերը Կրթության նախարարությունից, բայց պարզվում է, որ դրանք ոչ թե ավագ դպրոցի, այլ հիմնական դպրոցի ավարտական թեստերն են։ Աշակերտները, մտածելով, որ դա արված էր իրենց ծաղրելու համար, ուսուցչական անձնակազմի դեմ են տրամադրվում։

Ավարտական քնություններին մնում է ընդամենը 2 շաբաթ։ Ուսուցիչները որոշում են հրաժարվել իրենց տարօրինակ դասավանդման մեթոդներից և սկսում են լրջորեն վերաբերվել ուսումնական պրոցեսին։ Քննությունների արդյունքներով աշակերտների 49 % -ն է հաջողությամբ հանձնում դրանք՝ անհրաժեշտ 50 %-ի փոխարեն։ Բայց ուսմասվարի՝ ծույլ աշակերտ Բուլարի հեռացման պահանջի բավարարման շնորհիվ, քննությունները հաջողությամբ հանձնած աշակերտների տոկոսը հասնում է 50-ի և Ժյուլ Ֆեռին չի փակվում։ Ուսուցիչները, իրենց աշխատանքը հաջողված համարելով որոշում են շարունակել դասավանդել Ժյուլ Ֆեռի դպրոցում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=210211.html
  2. https://www.destination-paris-saclay.com/fr/la-destination/des-experiences-a-vivre/10-lieux-de-tournages-paris-saclay-fait-son-cinema/
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  4. http://www.lepoint.fr/culture/box-office-francais-les-profs-au-tableau-d-honneur-24-04-2013-1659559_3.php
  5. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսուցիչները (ֆիլմ, 2013)» հոդվածին։