Ուսանողական գիտական տեղեկագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուսանողական գիտական տեղեկագիր
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է1940
ՀիմնադիրԵրևանի պետական համալսարան

«Ուսանողական գիտական տեղեկագիր», գիտական ժողովածու, որը հրատարակել է Երևանի պետական համալսարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1940-1976 թվականներին (17 հատոր, ունեցել է նաև «Ուսանողական գիտական աշխատությունների ժողովածու», «Ուսանողական գիտական աշխատանքներ» և այլ խորագրեր) Երևանում՝ բնագիտական և հասարակագիտական պրակներով։ Սկզբնական շրջանում տպագրվել է որպես ԵՊՀ ուսանողական գիտական խմբակների պարբերական, 1947 թվականից՝ Ուսանողական գիտական ընկերության հիմնադրումից հետո, դարձել է նրա պաշտոնական հրատարակությունը։

Տպագրել է գիտությունների տարբեր բնագավառներում ուսանողների, նաև մի շարք հայտնի գիտնականների՝ ուսանողական տարիներին կատարած հետազոտությունների արդյունքները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։