Ուսամա բեն Լադեն (փիղ)
Ուսամա բեն Լադեն | |
---|---|
Նահանգի բնակիչները զննում են սպանված փղի՝ Ուսամա բեն Լադենի մարմինը։ | |
Տեսակ | առանձնյակ |
Սեռ | արական |
Սատկել է | դեկտեմբերի 18, 2006 |
Սատկելու վայր | Թեզպուր, North Assam division, Ասսամ, Հնդկաստան |
Երկիր | Հնդկաստան |
Անվանված է | Ուսամա բեն Լադեն |
Ուսամա բեն Լադեն, հնդկական փիղ, տխրահռչակ նրանով, որ ահաբեկում էր հնդկական գյուղերի բնակիչներին՝ սպանելով ընդհանուր առմամբ 27 մարդ (ըստ այլ տվյալների՝ 14 մարդ)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փիղն իր անունը ստացել է հայտնի ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի պատվին[1]։ Փիղը արու էր, 3 մ հասակով։ 2 տարի ահաբեկել է Հնդկաստանի Ասսամ նահանգի բնակչությանը։ Ավերել է ավելի քան 100 տուն, ոչնչացրել գյուղացիական դաշտեր, սպանել տեղի բնակչությանը։ Փիղը, դատելով այս ամենից, խելացի էր և նրան հաջողվում էր փախչել, արագ փոխում էր գտնվելու վայրը և որսորդներին հետք չէր թողնում։ Նա չէր վախենում պետարդաներից, փամփուշտներից և ծուղակներից[2]։ Նրա չարագործությունների ծավալն այնքան մեծ չափերի հասավ, որ տեղի բնակիչները ստիպված էին զինվորական ջոկատ և ոստիկանական ստորաբաժանում ուղարկել կատաղած փղին ոչնչացնելու համար։ Բացի այդ գործողությանը ներգրավված էին նաև փորձառու անտառապահները։
2006 թվականի դեկտեմբերի 18-ին մի փիղ, որը հավանաբար Ուսամա բեն Լադենն էր, գնդակահարվեց։ Միանշանակ կարծիք չկա, թե արդյոք դա նույն ահաբեկող փիղն էր, թե ոչ։ Այդուհանդերձ, փղերի կողմից կատարված նոր սպանությունների մասին տեղեկություններ այլևս չեն ստացվել[3]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Փղերի հարձակումը մարդկանց վրա հազվադեպ երևույթ չէ։ 2001-2006 թվականներին Հնդկաստանի Ասսամ նահանգում փղերը սպանել են ավելի քան 250 մարդ։ Փղերն ամուսնական շրջանում երբեմն սկսում են ավերել այն ամեն, ինչ ընկնում է նրանց աչքին։ Բացի այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փղերը սիրում են գարեջուր խմել։ Որոշ փղեր քանդում են մարդկանց տները, գտնում այնտեղ տնական գարեջրի պաշար և խմելով այն՝ խելագարվում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Authorities in India hunting killer elephant named after Osama bin Laden». WAFF. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Bignell, Paul (2006 թ․ դեկտեմբերի 18). «'Osama' the serial killer elephant is shot dead – or is he?». The Independent. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
- ↑ «Индийский слон-маньяк по кличке "Усама бен Ладен" убит». www.trud.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «В Индии застрелен слон-убийца бен Ладен». Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Evans, Robert; della Quercia, Jacopo (2012 թ․ մարտի 27). «5 Terrifying Serial Killers Who Happened to Be Animals». Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
- Photo of elephant Osama Bin Laden (slain) USA Today