Ուչկուդուկ (երգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ուչկուդուկ (երգ)»
Յալլայի երգը
Ժանրէստրադա
Լեզուռուսերեն
ԼեյբլՄելոդիա
ՀեղինակՅուրի Էնտին
ԿոմպոզիտորՖարուխ Զաքիրով

«Երեք ջրհոր» (հայտնի է նաև «Ուչկուդուկ» և «Ուչկուդուկ՝ երեք ջրհոր» անուններով), ուզբեկական «Յալլա» վոկալ-գործիքային անսամբլի երգը, որը բանաստեղծ Յուրի Էնտինի խոսքերով 1981 թվականին ստեղծել է անսամբլի ղեկավար Ֆարուխ Զաքիրովը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեք ջրհոր» երգը գրել են Յուրի Էնտինը և Ֆարուխ Զաքիրովը 1981 թվականին մեկ օրվա ընթացքում Ուչկուդուկ քաղաքում և այն նույն օրը առաջին անգամ կատարվել է Ուչկուդուկում Զաքիրովի ղեկավարած «Յալլա» վոկալ-գործիքային անսամբլի կողմից[2]։

Երգն անմիջապես դարձել է հիթ Խորհրդային Միությունում։ Այն մտել է «Երգ-81» մրցույթի եզրափակիչ փուլ և հեռարձակվել ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությամբ 1982 թվականի հունվարի 1-ին[3]։ «Յալլան» ստացել է Ուզբեկական ԽՍՀ պետական անսամբլի կարգավիճակ։ 1982 թվականին թողարկվել է նրանց առաջին ալբոմը, որը կոչվում էր «Երեք ջրհոր»՝ ըստ խմբի գլխավոր հիթի։ Հետագա տարիներին խումբն ունեցել է նաև այլ հայտնի ստեղծագործություններ՝ «Վերջին պոեմը», «Լարախաղացը», «Ճանապարհը կանչեց ինձ», «Թեյարան», «Սամարղանդի կապույտ գմբեթները», սակայն «Երեք ջրհորը» շարունակում էր մնալ նրանց ամենահաջող երգը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Алишер Шагулямов Предощущение легенды. — Изд.-полиграфический концерн "Шарк", 1999. — 416 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  2. Три запрещённых колодца Արխիվացված 2022-11-10 Wayback Machine obzor.lt
  3. Федор Раззаков Коррупция в Политбюро: Дело «красного узбека». — Litres, 2017-09-05. — 671 с. — ISBN 978-5-4250-1005-6 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.
  4. А.Ча.гин Rock и мир. Часть 1. — Litres, 2020-02-09. — 857 с. — ISBN 978-5-04-231638-8 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]