Ուոլթ Դիսնեյի մեթոդ

Ուոլթ Դիսնեյի մեթոդ, պատկանում է ստեղծարարության մեթոդիկաների շարքին, որն անց է կացվում դերային խաղի ձևով, որտեղ մասնակիցները դիտարկվող հարցը քննարկում են երեք տեսադաշտերից՝ ստեղծագործական, իրատեսական և ծայրահեղական։ Մեթոդիկան իր անվանումը ստացել է ի պատիվ ամերիկացի հանրահռչակ մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյի։ Սակայն մեթոդի հեղինակը Ռոբերտ Բ. Դիլթսն է։ Մեթոդը հայտնի է նաև Նեյրո-լեզվաբանական ծրագրավորման մեջ՝ որպես ՆԼԾ-ի ռազմավարական մոդել։
Կիրառման տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեթոդը կարող է կիրառվել ինչպես անհատների կողմից, այնպես էլ՝ խմբերում։ Խմբային կիառության ժամանակ մասնակիցները զբաղեցնում են երեք դերեր։
- Երազողը ստեղծագործական, էնտուզիաստ մարդու դեր է իրականացնում, ով առաջ քաշված խնդրին տալիս է զանազան, երբեմն նույնիսկ անհավանական լուծումներ
- Իրատեսը զբաղեցնում է ողջախոհ և պրագմատիկ դիրք և առաջարկում է, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը այն պլանավորելու, վերակառուցելու և հստակ քայլերը դուրս բերելու միջոցով։
- Քննադատը փորձում է գնահատել գաղափարի արժեքը, գտնում է արված առաջարկությունների մեջ առկա սխալները։
Դերային խաղի ընթացքում մասնակիցները կարող են պարբերաբար փոփոխել իրենց դերերը և շարունակել քննարկումը այնքան ժամանակ, քանի դեռ խնդրի որոշումը չի գտնվել։
Երբեմն կիրառում են նաև այս մեթոդի զարգացված տեսակը, երբ առկա դերերից բացի լինում է նաև ազատ դիտորդ։ Չեզոք դիրքից խնդրին նայելու շնորհիվ հնարավոր է լինում գտնել, ինչպես առավել արդյունավետ, այնպես էլ խնդրի լուծման չեզոք տարբերակներ։ Ուոլթ Դիսնեյի եռաչափ պլանավորման մեթոդիկայի առավել զարգացած տեսակներից է նաև Էդվարդ դե Բոնոյի կողմից առաջարկված Մտածելու վեց գլխարկների մեթոդիկան։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Encyclopedia of Systemic Neuro-Linguistic Programming and NLP New Coding. Պաշտոնական կայք (անգլ.)
- "NLP UND HYPNOTHERAPIE" Հարցազրույց Ռոբերտ Դիլթսի հետ, 1993 թվականի հոկտեմբեր (գերմ.)
- 2017 Summer Program. NLP մեթոդի հեղինակ Ռոբերտ Դիլթսի պաշտոնական կայք
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Robert B. Dilts: Strategius of Genius. Volume I: Aristotle, Sherlock Holmes, Walt Disney, Wolfgang Amadeus Mozart. Meta Publications, Capitalo (California/USA) 1994.
- Robert B. Dilts, Todd Epstein: Tools for dreamers. Meta Publications, Capitalo (California/USA) 1991.