Ուշադրություն, հետախուզում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուշադրություն, հետախուզում է
Տեսակհեռուստահաղորդում
Արտադրող երկիր Ռուսաստան
Լեզու(ներ)ռուսերեն
Հեռարձակում
ԱլիքՆՏՎ
Սկզբնական եթերսեպտեմբերի 13, 2001դեկտեմբերի 28, 2011

«Ուշադրություն, հետախուզում է» (ռուս.՝ «Внимание, розыск!»), ռուսական հեռուստաշոու, որը հեռարձակվել է 2001 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև 2011 թվականի դեկտեմբերի 28-ը, ՆՏՎ հեռուստաալիքով։ Ի սկզբանե այն ուղիղ եթերում հանդես է եկել դետեկտիվ թոք-շոուի ձևաչափով, այնուհետև դարձել փաստագրական դետեկտիվ։

Հեռուստածրագրի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի գաղափարը ծագել է 2001 թվականի ամռանը. հեռուստաալիքի լրագրողները մտահղացել են ստեղծել քրեական թոք-շոու՝ փոխարինելու ՆՏՎ-ից հեռացած Նիկոլայ Նիկոլաևի «Անկախ հետաքննություն» հաղորդմանը։ 2001 թվականի սեպտեմբերին Բուտիրսկի քննչական մեկուսարանից փախել են երեք վտանգավոր հանցագործներ՝ Վլադիմիր Ժելեզոգլոն, Անատոլի Կուլիկովը և Բորիս Բեսատեգեստվոն[1], ինչին էլ նվիրված էր ծրագրի առաջին թողարկումը[2]։

Ծրագիրը թողարկվել է 2001 թվականի սեպտեմբերի 13-ից 2011 թվականի դեկտեմբերի 28-ը։ Հաղորդման առաջին թողարկումները վարում էր Օլեգ Չերտկովը[3][4]։ 2001 թվականի աշնանից մինչև 2004 թվականի սեպտեմբերի 5-ը ծրագիրը վարել է Ալեքսանդր Անուչկինը[5]։ Թոք-շոուի ձևաչափով ծրագրի նախնական տարբերակում իրավապահ մարմինների աշխատակիցները, քրեագետները և հոգեբանները փորձել են կանխատեսել, թե որտեղ և ինչպես փնտրել ավելի վտանգավոր հանցագործի[6]։ 2001-2003 թվականներին ծրագիրը եթեր է հեռարձակվել Օստանկինոյի 11-րդ ստուդիայից՝ ձևով և կառուցվածքով գրեթե ամբողջությամբ կրկնօրինակելով «Անկախ հետաքննություն» հեռուստաշոուին[7]։

Այնուհետև, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղիղ եթերը թույլ չէր տալիս հեղինակներին լիովին պատմել այն վտանգների մասին, որոնք կարող են պատահել փողոցում, ծրագիրն անցել է հեռուստասերիալի ձևաչափի, որը հնարավորություն կտար վերակառուցել իրադարձությունները և ցուցադրել այն, թե ինչպես չհայտնվել վտանգավոր իրավիճակներում[8]։

Ձևաչափի փոփոխություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի աշնանից մինչև 2011 թվականը ծրագիրը վարում էր ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Ավդիենկոն[9][10]։ ՆՏՎ-ի հասարակական-իրավական հեռարձակման տնօրինությունը ծրագրի այս տարբերակը արել է Դեյվիդ Համբուրգի «Версия» հեռուստաընկերության հետ[11]։ Այս տարբերակում ծրագրի վերջում ևս ցուցադրվում էին հետախուզման մեջ գտնվող հանցագործների լուսանկարները, հեռախոսի համարների նշումով և երբեմն արժեքավոր տեղեկություններ տալու համար պարգևներով[12]։

Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է դարձել հաղորդավար Սերգեյ Ավդիենկոյի խարիզման և մեկնաբանման վառ ձևը (օրինակ՝ «Ժողովրդական դատարան» թողարկման մեջ նա դուրս է եկել ստուդիա մրցավարական թիկնոցով և սպիտակ կեղծամով)։ Բացի քրեական տարբեր պատմություններ լուսաբանելուց, ծրագրում խորհուրդներ էին տրվում, այն մասին, թե ինչպես չդառնալ հանցագործի զոհ։ Նկարահանող խումբը տարբեր սոցիալական փորձարկումներ էր կազմակերպում, որոնք նկարահանվում էին թաքնված տեսախցիկով։ Բազմաթիվ թողարկումներում հղում էր արվում կինոյի և գրականության ստեղծագործություններին, հարցազրույցներ էին վարվում բազմաթիվ հայտնի արտիստների, գրողների և մշակույթի այլ գործիչների հետ։ Ընդ որում, ոչ բոլոր թողարկումներն էին նվիրված այս կամ այն հանցագործի որոնմանը, որոշ հաղորդումներ նվիրված էին սոցիալական խնդիրներին։ Այսպես, «Տնային տնտեսուհիների դատարանը» հրատարակությունը քննադատել է Ռուսաստանում երդվյալ ատենակալների դատարանի համակարգը, իսկ «Օլիգարխների որսորդուհի» թողարկումը դատապարտել է «Բարձրաշխարհիկ կանանց»։ Փետրվարի 12-ից մինչև 2011 թվականիի դեկտեմբերի 28-ը ծրագիրը ստացավ իր նախկին անունը։ Բացի այդ, փոխարինվեց նաև հաղորդավարը։ Ծրագիրը սկսեց վարել Իրինա Վոլկը։ Ծրագրի այս ձևաչափով հեղինակները երեք պատմություն են պատմել հետախուզման մեջ գտնվող հանցագործների մասին, իսկ հետո նրանց բռնելու համար պարգևատրում են խոստացել հանդիսատեսին[13]։ 2012 թվականի առաջին կեսին ծրագիրն ընթացել է հեռուստաալիքի հեռարձակման առավոտյան ցանցում (ժամը 10:25), բայց միայն կրկնողությունները[14]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծրագրի գրեթե յուրաքանչյուր դրվագում հաճախ մանրամասն նկարագրվում էին հաշվեհարդարներն ու ցուցադրվում լուսանկարներ, որոնցում խոշոր պլանով պատկերված էին զոհերի և արյան լճակներով դիակների այլայլված մարմինները, որոնք վերցված էին ոստիկանության արխիվներից։ Չափազանց բնականության համար ծրագիրը բազմիցս քննադատվել է։ Հատկապես կարևոր էր այն, որ ծրագիրը գործում էր ցերեկային ժամերին։ Հեռուստաքննադատ Աննա Կաչկաևան նշել է. «Մի քանի տարի առաջ մի հիստերիկ աղջիկ պատռել է վերնաշապիկը, ցուցադրելով դանակի վնասվածքները։ Եվ այսպես կոչված լրագրողն ասել է. «Բժիշկները անհանգստանում են աղջկա հոգեկան առողջության համար»։ Հենց այդ ամենօրյա թողարկումներն են «հանցագործությունների հետքերով» էժան իրագործվում և եկամուտ բերում[14]»:

Հաղորդմանը բազմիցս մեղադրել են փաստերը կեղծելու և զրպարտելու մեջ։ Այսպես, 2005 թվականի ապրիլին Մոսկվայի Ցաո Պրեսնենսկի շրջանային դատարանը ճանաչեց այն ժամանակվա Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովի տեղակալ Ռաֆգատ Ալթինբաևի մասին տեղեկությունները, որոնք հրապարակվել էին 2004 թվականի հունիսին «Ուշադրություն, հետախուզում» ծրագրում, որը չի համապատասխանում իրականությանը։ Նշվել է, որ տեղի է ունեցել պատվի և արժանապատվության խախտում և պահանջել հեռուսաալիքից փոխհատուցել բարոյական վնասը[15]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին երկու տարիների ընթացքում ծրագիրը տասնյակ շնորհակալագրեր է ստացել Ռուսաստանի Դաշնության դատախազության, Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության ղեկավարություններից[16]։

  • 2003 թվականին «Ուշադրություն, հետախուզում է» (հեղինակ և հաղորդավար՝ Ալեքսանդր Անուչկին, պրոդյուսեր՝ Ալեքսանդր Ժեբրովսկիn) հաղորդումն ստացել է «Ոսկե Գեորգի-2003» 5-րդ միջազգային փառատոնի սուպեր Գրան պրին, որն անցկացվել է Կիևում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Документальные программы на НТВ». Brand Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  2. Завтра в прямом эфире НТВ объявят сумму вознаграждения за информацию о беглецах из Бутырки NEWSru.com (12 сентября 2001).
  3. «"CВОБОДА СЛОВА" В "ОПАСНОМ МИРЕ"». Труд. 2001 թ․ օգոստոսի 30.
  4. «Захват ТВ». Московский комсомолец. 2002 թ․ օգոստոսի 15.
  5. «Аргументы и факты — Александр Анучкин: «Бандиты живут среди нас» — «АиФ Суббота-воскресенье», № 34 (199) от 23.08.2002». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  6. «НТВ стало «Новым Теле Видением», заявляет генеральный продюсер канала». NEWSru.com. 2001 թ․ օգոստոսի 23.
  7. «ЗНАКОМЫЕ ЛИЦА В НОВОМ ГРИМЕ». Труд. 2001 թ․ սեպտեմբերի 27.
  8. «КАКОГО ЧЕРТА». Эхо Москвы. 2009 թ․ հունիսի 20.
  9. «Особо опасен!». НТВ. 2004 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  10. «Волк вам покажет! Самая красивая женщина столичной полиции будет работать на РЕН ТВ». Կոմսոմոլսկայա պրավդա. 2014 թ․ սեպտեմբերի 30.
  11. «Акушерка торговала детьми, чтобы спасти их от детдома. Окончание». Комсомольская правда. 2006 թ․ օգոստոսի 19.
  12. «В Ростовской области пацаны поймали бывшего священника, оказавшегося педофилом». Կոմսոմոլսկայա պրավդա. 2009 թ․ նոյեմբերի 14.
  13. «На РЕН ТВ новая ведущая - Ирина Волк». Российская газета. 2014 թ․ հոկտեմբերի 30.
  14. 14,0 14,1 «НТВ: утро начинается с педофилов». Радио Свобода. 2012 թ․ մարտի 20.
  15. «Москва. Рафгат Алтынбаев выиграл суд у телекомпании НТВ». Regions.ru. 2005 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  16. ««Мы пытаемся найти нишу между «Моя хата с краю» и «Стучать плохо»». НТВ. 2006 թ․ հոկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 9-ին.
  17. «Телеканал НТВ получил международную награду». НТВ. 2003 թ․ դեկտեմբերի 16.