Ուղևորություն դեպի Կիթերա (ֆիլմ)
Ուղևորություն դեպի Կիթերա հուն․՝ Ταξίδι στα Κύθηρα | |
---|---|
Երկիր | Հունաստան |
Ժանր | դրամա |
Թվական | ապրիլի 21, 1984[1] և ապրիլի 11, 1987[2] |
Լեզու | հունարեն[2] |
Ռեժիսոր | Թեոդորոս Անգելոպուլոս[1] |
Պրոդյուսեր | Թեոդորոս Անգելոպուլոս |
Սցենարի հեղինակ | Թեոդորոս Անգելոպուլոս, Տոնինո Գուերա, Thanasis Valtinós? և Pierre Baudry? |
Դերակատարներ | Manos Katrakis?, Giulio Brogi?, Մերի Քրոնոպուլու, Dionysis Papagiannopoulos?, Giorgos Nezos?, Athinodoros Prousalis?, Միխալիս Յիաննատոս և Irene Koumarianou? |
Օպերատոր | Giorgos Arvanitis? |
Երաժշտություն | Էլենի Կարաինդրու |
Կինոընկերություն | ZDF, Channel 4, RAI և Hellenic Broadcasting Corporation? |
Տևողություն | 135 րոպե |
Ուղևորություն դեպի Կիթերա (հունարեն՝ Ταξξιδι στα Κύθηρα ), Տոնինո Գուերայի և Թանասիս Վալտինոսի սցենարի հիման վրա 1984 թվականին Թեո Անգելոպուլոսի նկարահանած դրամա ֆիլմ , որը Հունաստանի, Արևմտյան Գերմանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ընկերությունների համատեղ արտադրություն է[3]։
Սյուժեի կենտրոնում մի տարեց կոմունիստ տղամարդ է, ով հայրենի Հունաստանից քաղաքական դրդապատճառներով աքսորվել է Խորհրդային Միություն և տասնամյակների աքսորից հետո վերադառնում է Հունաստան, հանդիպում իր ընտանիքի ու համագյուղացիների հետ, որից հետո տեղի իշխանությունների կողմից ենթարկվում է իրեն արտահանձնելու ծիծաղելի փորձերին։
Գլխավոր դերերում հանդես են գալիս Մանոս Կատրակիսը, Ջուլիո Բրոջին, Դորա Վոլանակին, Մերի Քրոնոպուլուն[4]։
«Ուղևորություն դեպի Կիթերա» ֆիլմը ներկայացվել է Կաննի կինոփառատոնում, որտեղ մրցանակի է արժանացել «Լավագույն սցենար» անվանակարգում, ինչպես նաև ստացել է կինոքննադատներ ՖԻՊՐԵՍԻ մրցանակը[5][6]։
Կարծիքներ ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]The New Biographical Dictionary of Film գրքի հինգերորդ հրատարակության մեջ Դեյվիդ Թոմսոնը գրել է, որ «ֆիլմի գեղեցկությանը հավասավող մեկ այլ ֆիլմ հազվադեպ կարելի է գտնել»[7]։ Բրիտանական կինոյի ինստիտուտի հոդվածում Քրիստինա Նյուլանդը «Ուղեւորություն դեպի Կիթերա»-ն ներառել է 10 հիանալի հունական ֆիլմերի՝ իր կազմած ցանկում[8]։ Մեթյու Թրիֆթը գովաբանել է նաև ֆիլմ-եռերգությունը, որի մի մասն է կազմում գրախոսվող կինոնկարը։ Մասնավորապես գրել է, որ բոլոր երեք ֆիլմերում «Անգելոպուլոսը ակնհայտորեն իր ստեղծագործական ուժերի բարձրության վրա է»[9]։ «Հունական կինոյի պատմություն» գրքում Վրասիդաս Կարալիսը «Ուղևորություն դեպի Կիթերա»-ն հիշատակել է որպես տասնամյակի լավագույն ֆիլմերից մեկը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0088241/
- ↑ 2,0 2,1 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Пътуване до Китира(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ AllMovie title|taxidi-sta-kithira-v158400|Пътуване до Китира
- ↑ „Пътуване до Китира“ - награди
- ↑ «Festival de Cannes: Voyage to Cythera». festival-cannes.com. Վերցված է 2009 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Thomson, David (2014). The new biographical dictionary of film (Fifth ed.). New York. էջեր 26. ISBN 978-0375711848. OCLC 878554273.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «10 great Greek films». British Film Institute (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «10 great trilogies». British Film Institute (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 24-ին.
- ↑ Vrasidas., Karalēs (2012). A history of Greek cinema. New York, NY: Continuum. էջ 209. ISBN 9781441180902. OCLC 778454546.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուղևորություն դեպի Կիթերա (ֆիլմ)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|