Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինայի նախագահի գրասենյակ
Տեսակպետական մարմին, շենք, կառույց, ճարտարապետական ժառանգության հուշարձան և ministry of presidency?
Երկիր Ուկրաինա
Ստեղծման թվականհունիսի 25, 2019[1]
Փոխարինված էPresidential Administration of Ukraine?
ՇտաբակայանՈւկրաինայի նախագահի նստավայրի շենք, Կիև, Ուկրաինա
Կայքpresident.gov.ua/administration(ուկր.)(ռուս.)(անգլ.)

Ուկրաինայի նախագահի գրասենյակ, Ուկրաինայի նախագահին կից մշտապես գործող օժանդակ մարմին, որն իրականացնում է կազմակերպչական, իրավական, խորհրդատվական, տեղեկատվական, փորձագիտական-վերլուծական և այլ բնույթի ապահովում Ուկրաինայի նախագահի կողմից իր սահմանադրական լիազորությունների կատարման համար։

Նախագահի գրասենյակի ձևավորումը իրականացվել է նախագահ Վլադիմիր Զելենսկիի կողմից 2019 թվականի հունիսի 20-ի № 417/2019 հրամանագրի հիման վրա՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի վերակազմակերպման և կրճատման միջոցով[2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 22-ին Գերագույն ռադայում նախագահ Զելենսկու ներկայացուցիչ Ռուսլան Ստեֆանչուկը «Լևիյ Բերեգ» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է նախագահի՝ առաջին 100 օրվա ծրագրերի մասին հարցին։ Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրների թվում են վարչակազմի բարեփոխումը, պետության աուդիտի գործարկումը, մի շարք օրինագծեր (մասնավորապես, անձեռնմխելիության վերացմանը վերաբերող):Մասնավորապես, նախագահի վարչակազմը պետք է դադարի լինել զուգահեռ կառավարություն և սահմանափակվի երեք գործառույթներով՝ դիվանագիտություն, վերլուծական կենտրոն, որը մշակելու է նոր գաղափարներ և ծրագրեր, և նախագահի որոշումների նկատմամբ հսկողություն[3]։

Հունիսի 16-ին Անդրեյ Բոգդանը «Ուկրաինա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է նախագահի աշխատակազմի բարեփոխման մասին․ «Մենք հեռանում ենք «Նախագահի աշխատակազմ» անվանումից, ստեղծելու ենք եվրոպական մարմին, որն օգնում է նախագահին տեսնել Ուկրաինայի զարգացման ուղղությունները, որտեղ կկենտրոնանան գիտնականներն ու մտավորականները, որոնք ձևավորում են նախագահի քաղաքականությունը պետության զարգացման գործում, այլ ոչ թե ազդում այսօրվա խնդիրների վրա՝ չհասկանալով, թե ուր է շարժվում երկիրը»[4]։

Հունիսի 20-ին Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել նոր կառույցի՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ձևավորման մասին՝ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի վերակազմակերպման և կրճատման ճանապարհով։ Հրամանագրով նախատեսվում է նախագահի աշխատակազմի վերակազմակերպման հանձնաժողովի ստեղծում։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել, նախագահի աշխատակազմի ղեկավար և փաստաթղթային ապահովման գլխավոր դեպարտամենտի ղեկավար Ստասենկո Իգոր Վիկտորովիչը։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել հրապարակման օրվանից[2]

Ուկրաինայի նախագահի գրասենյակի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի նախագահի գրասենյակի կառուցվածքը․

  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար (գլխավորում է գրասենյակը)
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի առաջին տեղակալ
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալներ
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի աշխատակազմի ղեկավար
  • Ուկրաինայի նախագահի առաջին օգնական
  • Նախագահի օգնական
  • Նախագահի խորհրդական
  • Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար
  • Ուկրաինայի նախագահի լիազորներ
  • Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչներ
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի գրասենյակ
  • Իրավական քաղաքականության տնօրինություն
  • Արտաքին քաղաքականության տնօրինություն
  • Ազգային անվտանգության և պաշտպանության տնօրինություն
  • Արդարադատության և իրավապահ գործունեության տնօրինություն
  • Տարածաշրջանային քաղաքականության և ապակենտրոնացման հարցերով տնօրինություն
  • Տնտեսական քաղաքականության տնօրինություն
  • Ներքին և հումանիտար քաղաքականության տնօրինություն
  • Տեղեկատվական քաղաքականության տնօրինություն
  • Փաստաթղթային ապահովման վարչություն
  • Պետական արարողակարգի և արարողակարգի հարցերի վարչություն
  • Քաղաքացիության, ներման, պետական պարգևների բաժին
  • Հանրային տեղեկատվության հասանելիության վարչություն
  • Անձնակազմի կառավարման վարչություն
  • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
  • Ուկրաինայի Գերագույն ռադայի և Ուկրաինայի նախարարների կաբինետի հետ կապերի ապահովման վարչություն
  • Ուկրաինայի նախագահի գրասենյակի գործունեության ապահովման վարչություն
  • Գաղտնի ռեժիմի վարչություն[2][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]