Ուլտրաձայնային մշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ultrasonic cleaner copy.jpg

Ուլտրաձայնային մշակում, ուլտրաձայնով նյութերի վրա տեխնոլոգիական ներգործման պրոցես։ Կատարվում է գազա և հիդրոշիթային ճառագայթիչներով, շչակներով և էլեկտրաձայնային փոխակերպիչներով։ Նյութում ուլտրաձայնի ամպլիտուդն ուժեղացնելու նպատակով էլեկտրաձայնային փոխակերպիչների հետ մեկտեղ օգտագործում են ձայնային խտարարներ։

Պինդ մարմինների ուլտրաձայնային մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պինդ մարմինների ուլտրաձայնային մշակում հիմնականում օգտագործվում է մետաղների, պլաստմասսաների և սինթետիկ գործվածքների եռակցման, մետաղների, ապակու, խեցենյութի, ալմաստի և այլ նյութերի կտրման, ինչպես նաև ճնշմամբ մետաղների մշակման դեպքում։

Ուլտրաձայնային հաստոցներով կտրումն ապահովում է բարձր ճշգրտություն, հնարավորություն է տալիս ստանալ բարդ հատվածքի կարվածքներ, կորագիծ կանալներ։ Ճնշմամբ մետաղների մշակման դեպքում ուլտրաձայնային տատանումները բարելավում են դեֆորմացման պայմանները և նվազեցնում անհրաժեշտ ճիգերը։

Հեղուկներում ուլտրաձայնային մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ultra Sonic Cleaner out(ThKraft).jpg

Հեղուկներում ուլտրաձայնային մշակումը ներառնում է դետալների մաքրումը յուղային և այլ աղտոտումներից, քցիմների վերացումը, հեղուկներում պինդ փոշենման նյութերի դիսպերսումը, չխառնվող հեղուկների էմուլսացումը, աերոզոլների ստացումը, բարձրմոլեկուլային միացությունների պոլիմերացումը կամ դեստրուկցիան, մետաղների հալույթների և այլ հեղուկների ապագազացումը, զանգվածափոխանակման և քիմիական պրոցեսների արագացումը, կենսաբանական օբյեկտների քայքայումը։

Գազերում ուլտրաձայնային մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գազերում ուլտրաձայնային մշակումը ներառում է սորուն, ծակոտկեն և այլ նյութերի չորացումը, պինդ մասնիկներից և աերոզոլներից գազերի մաքրումը։ Ուլտրաձայնային չորացումը սովորաբար կիրառվում է չորացման այլ տեսակների (օրինակ, ինֆրակարմիր, բարձրհաճախային) հետ համատեղ։ Ուլտրաձայնային մշակում՝ էլեկտրաֆիզիկական և էլեկտրաքիմիական մշակման եղանակների առավել ընդարձակ բաժիններից մեկն է։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլտրաձայնային մշակումը գործնական կիրառություն է ստացել սննդի (գինիների և լիկյորների պարզեցում) և դեղագործական արդյունաբերության (տարբեր պատրաստուկների մանրէազերծում և պատրաստում) մեջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ультразвук. Маленькая энциклопедия. Глав. ред. И. П. Голямина. — М.: «Советская энциклопедия», 1979, страницы 242—247. (книга в формате DjVu)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png