Ուիլյամ Ջաբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Ջաբար
Ծնվել էնոյեմբերի 10, 1991(1991-11-10)[1][2] (32 տարեկան)
ԾննդավայրՄոնրովիա, Լիբերիա
Քաղաքացիություն Լիբերիա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Ուիլյամ Ջաբար (անգլ.՝ William Jebor, նոյեմբերի 10, 1991(1991-11-10)[1][2], Մոնրովիա, Լիբերիա), լիբերիացի ֆուտբոլիստ, Մալթայի Պրեմիեր լիգայի «Վալետտա» ակումբի և Լիբերիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, հարձակվող։ Ջորջ Վեաից հետո երկրորդ լիբերացին է, որը ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամը ծնվել է Մոնրովիա քաղաքում։ Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր նորամուտը նշել է «ԼՊՐԿ Օյլերզ» ակումբում, 2008 թվականին, 17 տարեկան հասակում, ակումբի երիտասարդական շարքերն անցնելուց հետո։ 2009 թվականի ամռանը նա իր կարիերայի ընթացքում առաջին անգամ տեղափոխվել է արտերկիր՝ պայմանագիր կնքել սիրիական Պրեմիեր լիգայի «Թալիա ՍԿ» ակումբի հետ։ 2010 թվականին Ուիլյամը կրկին փոխել է թիմերն ու երկրները՝ միանալով Եգիպտոսի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Tersana SC» ակումբին[3]։ Եգիպտոսի ֆուտբոլի առաջնությունում կարճատև ժամանակ անցկացնելուց հետո նա տեղափոխվել է Եգիպտոսի բարձրագույն խմբի «Թալաեա Էլ Գայշ» ակումբ։

Ազգային հավաքականում Ուիլյամն իր նորամուտը նշել է 2011 թվականի մարտի 26-ին՝ սկսելով Կաբո Վերդե դեմ։ Նրա առաջին միջազգային գոլը խփել է 2015 թվականի հունիսի 14-ին Տոգոյի դեմ խաղում[4]։

2015 թվականի հոկտեմբերի 13-ին Ուիլյամը հեթ-տրիկի հեղինակ դարձել Գվինեա Բիսաուի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում։ Նա ևս մեկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ջիբութիի դեմ Աֆրիկայի ազգերի գավաթի որակավորման խաղում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Liberian Contingent Grows in Egypt». Liberian Soccer. 2010 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 11-ին.
  4. «Late Adebayor goal downs Liberia». MTN Group. 2015 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]